Նիկոլ Փաշինյանի կերտած Հայաստանում Արցախի անկախության օրը չհիշվեց. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանի ողջ պատմության մեջ Նիկոլ Փաշինյանին հաջողվել է իր իսկ պատկերացումներով «կերտել իրական Հայաստան», որտեղ, պետական մակարդակով, այլևս փակված է հայկական երկրորդ պետության՝ Արցախի էջը, իսկ Արցախի անկախության օրը ոչ մի միջոցառում չի կազմակերպվում, և ոչ մի ուղերձ չի հնչում:
Երեկ Արցախի անկախության հռչակման օրն էր:
Տարիներ շարունակ թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում այդ օրը տոնական մեծ միջոցառումներ են կազմակերպվել, որոնց պարտադիր կերպով մասնակցել է նաև Հայաստանի և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը:
Այսօր, սակայն, Նիկոլ Փաշինյանի կերտած Հայաստանում, որն ընդամենը տարիներ առաջ Արցախի անվտանգության առաջին երաշխավորն էր, պետական մակարդակով անտեսում են Արցախի անկախության օրը: Մայր Հայաստանում երեկ ոչ միայն պետական մակարդակով միջոցառում չանցկացվեց, այլև իշխանության ներկայացուցիչներից որևէ մեկն անգամ հարկ չհամարեց ուղերձ հղել օրվա կապակցությամբ:
Երեկ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ականները մեկը մյուսի հետևից գեղեցիկ ուղերձներ էին հղել ուսումնական նոր տարվա առիթով, իսկ Արցախի մասին՝ զրո խոսք:
Ավելին, այդ օրը Նիկոլ Փաշինյանը որոշել էր մարզային շրջագայություն կատարել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ: Նախ Սյունիք, հետո Տավուշ՝ իր իշխանության օրոք մասնատված Կիրանց գյուղում դպրոցի բացմանը մասնակցելու:
Ի դեպ, մեզ փոխանցեցին, որ Նիկոլ Փաշինյանի ու կնոջ ժամանումից առաջ, նրանց վախերին ու անհանգստությանը հագուրդ տալու համար՝ մի լավ ստուգումներ են կատարել դպրոցում և հարակից տարածքում, իսկ Փաշինյանին և կնոջը մեծ թվով անվտանգության աշխատակիցներ են ուղեկցել: Ի դեպ, ոչ մի խոսք չհնչեց նաև գերիների ու ռազմագերիների մասին»:

«Մնում է, որ ընդդիմությունը դառնա մեկ ուժ․ միայն այդպես կարող է արդյունավետ պայքարել»․ Արսեն Նիկողոսյան
4420:00
«ՍԴ-ն չոր թաշկինակ է բաժանում, որ ուրախության արտասուքը սրբեք»․ Արթուր Գևորգյան
4019:54
«ԵՊՀ-ի «վերնախավը» հակադումանյանական հիստերիայի մեջ է»․ Կարեն Հեքիմյան
4619:30
«ՍԴ այս որոշումը տարբեր պատճառներով «արդարացրեց» բոլորի սպասումները»․ Արփինե Հովհաննիսյան
7419:18
«ՍԴ այս որոշմամբ արձանագրվեց, որ Հայաստանում չկա սահմանադրական արդարադատություն»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
6319:00
«Հետագայում ԿԸՀ-ն որոշ ընտրատեղամասերում ուղղակի անվավեր է ճանաչելու ընտրությունների արդյունքները»․ Արամ Օրբելյան (տեսանյութ)
5318:48
«Որոշ ժամանակ հետո կպարզվի՝ ինչ հանգամանքներ են ազդել նմանատիպ որոշում կայացնելու վրա»․ Արամ Օրբելյան (տեսանյութ)
6018:36
Սահմանադրական դատարանն ուժի մեջ թողեց ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշումը (տեսանյութ)
6418:06