Գործարար Երեմյանը դատախազի հետ ճաշում է՝ գործերը կարճվում են. «Ժողովուրդ»
![]() 223 Չորեքշաբթի, 04 սեպտեմբերի, 2024 թ., 09:00 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «2023 թվականի հունիսի 13-ին հայրենի իրավապահ համակարգը կասկածելի հանգամանքներում կոծկեց «Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ-ին պատկանող «Շերեփ» ռեստորանում տեղի ունեցած միջադեպը. սակայն, օրերս աղմկահարույց բարեկամական ճաշը փարատեց բոլոր կասկածները: Այդ հանդիպման մեջ զավեշտալին այն է, որ բիզնեսմենը Գլխավոր դատախազի հետ ճաշի է մասնակցում՝ օգտվելով նրա անպատժելիության հովանավորությունից: Այդ կադրերից հետո վերհիշեցինք Դավիթ Երեմյանին պատկանող բիզնեսներին առնչվող աղմկահարույց դեպքերը: 2023 թվականի մայիսի 11-ին հրապարակվել էր, որ մայիսի 9-ին Երևանի կենտրոնում հերթական անգամ կանխվել է մի խումբ անձանց միջև խուլիգանական դրդումներով հետագա ծեծկռտուքի միջադեպը։ Պարեկները, խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածի հիման վրա, ձերբակալել և ոստիկանության կենտրոնական բաժին են տեղափոխել մի խումբ անձանց։ Պարզվել է, որ Ամիրյան 1 հասցեում գործող «Շերեփ» ռեստորանային համալիրում վճարման հաշվի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել ռեստորանի աշխատակիցներիև հաճախորդների միջև, որի ժամանակ կոպիտ կերպով խախտվել է հասարակական կարգը, եւ մասնակիցները փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց ու հնչեցրել հայհոյանքներ։ Նույն դեպքի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանն էլ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց, որ ոստիկանությունից ստացված նյութերի ուսումնասիրության արդյունքում՝ քրեական վարույթ նախաձեռնելու հիմքեր չեն եղել։ Այսինքն՝ միջադեպը եղել է մայիսի 9-ին, դեպքի մասին լրատվամիջոցներին հայտնի է դարձել երկու օր անց, սակայն երկու օրվա ընթացքում իրավապահները պարզել են, որ հանցագործության դեպք չի գրանցվել։ Թե ինչպես է ստացվել, որ հանցանք չկա, այն դեպքում, երբ հաճախորդները դժգոհ են մնացել, աշխատակիցները վիճաբանել են, անհասկանալի մնաց: Հարց էր առաջանում՝ ինչո՞ւ նման «օպերատիվությամբ» քննիչները չեն քննում նմանօրինակ դեպքերը եւ կարճում, ինչպես Երեմյաններին պատկանող ռեստորանի միջադեպն էր, չեն տանում բերում աշխատակիցներին: Թե ինչի դիմաց են քննչական գործունեություն ծավալողները փրկել Երեմյաններին այս միջադեպից, հիմա արդեն պարզ է: Գործարար Դավիթ Երեմյանը, իշխող ՔՊ-ի համար անցանկալի մարդ չէ, ավելին՝ Գլխավոր դատախազի հետ է նստում-վեր կենում. իսկ ինչ է սա, եթե ոչ կոռուպցիայի կոնկրետ դրսևորում»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Երևանի շատ շենքերի վրա ցուցանակներ չկան»․ Ոսկան Սարգսյան
10118:06
«Ադրբեջանը հացահատիկ և վառելիք բաց չէր թողնում դեպի սովահար Հայաստան»․ Թաթուլ Հակոբյան
12317:30
«Ցավում եմ, որ հայաստանյան քաղաքական դաշտը մնում է փոխադարձ ատելության մեջ»․ Հայկ Խանումյան
12116:48
«Ձեր ստորագրությունների թանաքը դեռ չի չորացել էն բոլոր թղթերի տակ, որոնցով դժբախտություն բերեցիք»․ Լիլիթ Բլեյան
12216:36
«Վաղը հյուսիսային կիսագնդում կդիտվի ամենաերկար գիշերն ու ամենակարճ ցերեկը»․ Լևոն Ազիզյան
12116:18
«Պետք է այնքան մարդ լինի, որ ահաբեկիչները չկարողանան կաթողիկոսին գողանալ»․ Հովհաննես Իշխանյան
18216:00
«Հիշեցնեմ՝ սա մասնագիտությամբ իրավաբան է»․ Անժելա Էլիբեգովա
19414:42
«Մինչև Ամանոր վերաքննիչ դատարանը պետք է որոշում կայացնի խափանման միջոցի մասին»․ Տիգրան Աթանեսյան
13613:42
