Ինչո՞ւ է Փաշինյանը կրկին վերադառնում Ռուսաստանի գիրկը․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Հուլիսին գրել էինք, որ Փաշինյանը կարող է «անառակ որդու պես վերադառնալ մայր Ռուսիայի գիրկը»։ Նա նեղ «կռուգում» ասել էր, որ աշնանը կարող են անակնկալներ լինել: Այդ օրերին մեզ քննադատողները, թե «Հրապարակը» վատ երազ է տեսել, այսօր իրենք են գրում, որ հետքայլ է արվում։ Առաջին ծիծեռնակն օգոստոսի 31-ի ասուլիսում ՌԴ-ին ուղղված ռևերանսն էր, իսկ երեկ իմացանք, որ Հայաստանը մասնակցելու է ԲՌԻԿՍ-ի և ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովներին։ ԲՌԻԿՍ-ի ժողովը նախատեսված է հոկտեմբերի 22-24-ին՝ Կազանում։
Ոմանք կապ են տեսնում Նիկոլ Փաշինյանի հռետորաբանության փոփոխության և օգոստոսի 23-ին Պուտինի հետ հեռախոսազրույցի միջև, որը կայացավ վերջինիս՝ Բաքու այցից 4 օր անց: Դրանից 4 օր անց Պուտինը խոսեց նաև Ալիևի հետ, իսկ 1 օր անց ստորագրվեց սահմանազատման կանոնակարգը, որը ձգվում էր 2 ամիս: Ըստ որոշ աղբյուրների՝ Պուտինն ասել է Փաշինյանին, որ ինքն Ալիևին հորդորել է թուլացնել ճնշումը ՀՀ-ի վրա: Թերևս նաև դա է պատճառը, որ ԱՊՀ, ՀԱՊԿ ռուսական հարթակները բոյկոտող Փաշինյանը որոշել է մասնակցել։ Զախարովան էլ երեկ հայտարարել է, թե ակնկալում են, որ Երևանը կվերսկսի լիարժեք մասնակցել ՀԱՊԿ աշխատանքներին»։

«Անկախության տոնը այլևս չի կարող լինել միայն երգ ու պարի, դրոշների կամ գեղեցիկ բառերի օր». Սեյրան Օհանյան
78Երեկ, 20:12
«Այսօր հանրային, ազգային ու պետական մեղքերի համար ապաշխարհելու օր է». Հայկ Դեմոյան
71Երեկ, 19:54
«Ռուսաստանը Հայաստանի համար ճակատագրական ուժ է». Թաթուլ Հակոբյան
86Երեկ, 18:48
Առուշ Առուշանյանն է իր «Բիզնես» կուսակցությամբ ընտրությանը կմասնակցի ՔՊ-ի հետ՝ «Համերաշխություն» դաշինքով
87Երեկ, 18:12
«Հայերը ձգտում են յուրացնել Կովկասյան Աղվանքի պատմությունը»․ Ֆարիդ Շաֆիև
125Երեկ, 18:06
«Թող միշտ պանծա Հայաստան»․ ՀՀ-ում Շվեդիայի դեսպան
134Երեկ, 17:12
«Մեծ նշանակություն ենք տալիս Հայաստանի հետ խորհրդարանական երկխոսությանը»․ Մատվիենկո
139Երեկ, 16:43
«Անկախության տոնի միջոցառումը վերածում է կուսակցա-համակրային միջոցառման»․ Հակոբ Բադալյան
70Երեկ, 16:36