«Ներքաղաքական թեժացում՝ Վրաստանում»․ Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի թելեգրամյան գրառումը․ «Թբիլիսիում ձերբակալվել են քաղաքային խորհրդի (սակրեբուլոյի) երկու պատգամավորներ՝ «Ազգային շարժման» քաղխորհրդի անդամներ Իրակլի Էձգվերաձեն և Իրակլի Նադիրաձեն։
Վրաստանի ՆԳՆ-ն հաստատել է միայն Էձգվերաձեի կալանավորումը։ Իրավապահների հաղորդամբ՝ քաղաքական գործիչը միջամտել է ոստիկանության աշխատակիցների քննչական գործողություններին՝ կապված թմրամիջոցներին առնչվող հանցագործությունների հետ։
Վերջին օրերին Վրաստանի վարչապետը հայտարարել էր, որ Սաակաշվիլիի կողմնակիցները՝ Արևմուտքի հովանավորությամբ, նախընտրական և հետընտրական շրջանում փորձելու են գնալ սադրանքների, իշխանության զավթման:
Այս համատեքստում տեղի ունեցած ձերբակալություններն, այսպես ասած, կանխարգելիչ բնույթ ունեն, որոնց նպատակն է՝ ժամանակից շուտ բացահայտել ընդդիմության «խռովարար» պոտենցիալը:
Վրաստանի ընտրությունների աշխարհաքաղաքական նշանակությունը չափազանց մեծ է ու, թերևս, այդ երկրում տեղի ունեցող իրադարձություններն անհրաժեշտ է դիտարկել ավելի լայն համատեքստում, մանավանդ, որ «Վրացական խաղի» «հեռավար» մասնակիցներ են նաև աշխարհաքաղաքական կենտրոնները»:

«Սա սահմանային միջադեպ չէ, ՀՀ ինքնիշխան տարածքի, ՀՀ քաղաքացու անվտանգության հարց է»․ Մետաքսե Հակոբյան
5901:06
«Ադրբեջանը երբեք, ոչ մի պայմանագրով չի դադարելու մեզ ճնշել ու ներկայացնել իր պահանջները»․ Վարուժան Գեղամյան
6500:18
«Փաշինյանին ուղղված հրապարակային հրահանգներն իր անպատիվ քաղաքականության արդյունքն են»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
6700:06
«Երկիրը մտավ սև շրջան և ցայսօր չի կարողանում դուրս գալ այդ շղթայից»․ Մարգարիտ Եսայան
65Երեկ, 23:54
Թայվանը 25 տարվա ընթացքում առաջին անգամ ԱՄՆ-ից ստացել է F-16 կործանիչներ
107Երեկ, 23:30
«Պետականաշինությունը չի կարող հենվել էմոցիոնալ մանիպուլյացիաների վրա»․ Մհեր Մելքոնյան
60Երեկ, 23:12
«Հիմա Սյունիքն է լինելու վտանգի տակ․ իշխանությունը կարողանում է մեր ժողովրդին «քնեցնել»»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
70Երեկ, 22:42
«Գյուղերում արագ-արագ ասֆալտ են փռում, որ ձայն հավաքեն՝ տապալելով ամբողջ բյուջեն և չլուծելով խնդիրները»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
77Երեկ, 22:00