«Հայաստանում դե ֆակտո դատն սկսվել է Ռուբեն Վարդանյանի նկատմամբ». Հակոբ Բադալյան
![]() 308 Ուրբաթ, 06 սեպտեմբերի, 2024 թ., 01:54 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Ադրբեջանը հայտարարել էր, որ Արցախի ռազմա-քաղաքական ղեկավարության հանդեպ «քրեական գործերը» շուտով կուղարկվեն դատարան: Ինչո՞ւ եմ չակերտներ դրել: Որովհետեւ դրանք շինծու գործեր են, իսկ Արցախի ռազմա-քաղաքական ղեկավարներն ընդամենը պատանդներ են: Չակերտների մեջ հաջորդ հատվածն արդեն Հայաստանում հնչած խոսք է, որի հեղինակը, համենայն դեպս ըստ այն հրապարակած լրատվամիջոցի, ԱԺ ՔՊ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն է. «Ռուբեն Վարդանյանը մինչեւ վերջին պահը ասում էր՝ Արցախը երբեք չեմ լքելու, բայց նա, չգիտես ինչ հավաստիացումներից ելնելով, որոշեց, որ Լաչինի միջանցքով պետք է դուրս գա: Իմ պատկերացմամբ, այդ հավաստիացումները սխալ էին: Հիմա Ռուբեն Վարդանյանը պետք է կարողանա դատաքննության ժամանակ մեղադրանքները հերքի: Իսկ թե Հայաստանն ինչ է անում, վարչապետը ասուլիսում նշեց, որ գերիների վերադարձին վերաբերող գործողությունները չպետք է հանրայնացվեն»: Ըստ էության, Ադրբեջանում դատը դեռ չի սկսել, իսկ Հայաստանում դե ֆակտո դատը սկսել է, առնվազն Ռուբեն Վարդանյանի նկատմամբ: Դատը օգոստոսի 31-ի ասուլիսում բացեց Նիկոլ Փաշինյանը, իսկ այսօր շարունակում է Անդրանիկ Քոչարյանը: Մի քիչ էլ, ու կարող է նույնիսկ մրցակցեն Ադրբեջանի մեղադրող դատախազի հետ: Կրկնեմ այն, ինչ գրել էի Նիկոլ Փաշինյանի ասուլիսից հետո: Մեղմ ասած անբարո է ակնհայտ տողատակերով հարցադրումներ անել մարդու հասցեին, որը բանտում է, այն էլ պատանդի կարգավիճակում, զրկված որեւէ ուղիղ արձագանքի հնարավորությունից, զրկված՝ պատասխանելու եւ իր հարցերը տալու հնարավորությունից: Այն հարցերը, որ բարձրաձայնում էր Փաշինյանը, հիմնավո՞ր են, թե՞ ոչ: Ես այստեղ ունեմ իմ անձնական կարծիքը, բայց դա կարեւոր չէ: Հարցերը գուցե հիմնավոր են, կարեւոր: Եվ գուցե հանրության համար իրապես շատ օգտակար: Բայց, կրկնեմ, դրանց բարձրաձայնումը ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ կլինի, եթե արվի Ռուբեն Վարդանյանի ազատության եւ լիարժեք պատասխանելու ու սեփական հարցերը տալու հնարավորության դեպքում: Եվ սա վերաբերում է բացարձակապես բոլորին ու բոլոր դեպքերին, երբ մի մարդը հարցադրումներ է անում մյուսին: Բայց, փաստացի, մեծամասնության ներկայացուցիչները անկաշկանդ շարունակում են այն, ինչ սկսել է Փաշինյանը: Իսկ դա, կրկնեմ, ըստ էության այլ բան չէ, քան դատը սկսել նույնիսկ Բաքվից առաջ: Ավելին, ի՞նչ է նշանակում «Ռուբեն Վարդանյանը պետք է կարողանա դատաքննության ժամանակ մեղադրանքները հերքի»: Նախ, ո՞ւմ պարզ չէ, որ Բաքվում արդարադատություն չէ, որ տեղի է ունենալու, որ մի հատ էլ քննարկվի մեղադրանք հերքել-չհերքելու հարց: Կա պարզ իրողություն՝ պատանդներ, որոնց շուրջ Բաքուն իրականացնելու է քաղաքական սակարկություն: Այո, ես համաձայն եմ, որ այս հարցում պատանդառվածների շահերի պաշտպանության իրական աշխատանքը Հայաստանից կարող է պահանջել ավելի շատ լուռ տրամաբանություն: Բայց, առավել եւս լռություն պետք է լինի պատանդառված գործիչների հասցեին: Այո, քաղաքական ընդդիմախոսները կարող են եւ օգտագործել այդ թեման իշխանությանը թիրախավորելու համար: Բայց, նախ, կա այդ թիրախավորումը հակադարձելու կայլ գործիքակազմ: Եվ դրանից բացի, կա թերեւս կարեւորագույն մեկ այլ խնդիր՝ լինել իշխանություն, լինել կառավարող վերնախավ, նշանակում է նուրբ, արժեհամակարգային, բարոյական զգայուն շերտեր պարունակող հարցերում լինել «ռազբորկաներից» վեր: Դա է ընդհանրապես կառավարող վերնախավերի, կամ կառավարելու արժանի վերնախավերի որակական առանցքային չափորոշիչներից մեկը՝ վեր լինելու եւ լայն մտածելու կարողությունը»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
6902:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9301:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11700:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
162Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
186Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
137Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
241Երեկ, 23:12
