«Մենք պատրաստ ենք լքել շուկաները, որոնք հակասում են մեր սկզբունքներին». Դուրով
![]() 178 Ուրբաթ, 06 սեպտեմբերի, 2024 թ., 11:18 Թելեգրամի հիմնադիր Պավել Դուրովն առաջին անգամ մեկնաբանել է Ֆրանսիայում իր ձերբակալությունը։ dw.com-ի հաղորդմամբ Պավել Դուրովը «սխալ մոտեցում» է անվանել Ֆրանսիայի իշխանությունների առաջադրած մեղադրանքները՝ ասելով, որ Ֆրանսիայի իշխանությունները պետք է բողոքներ ներկայացնեին իր ընկերության դեմ, ոչ թե կալանավորեին իրեն։ Ըստ նրա, ոչ մի նորարար չի ստեղծի նոր տեխնոլոգիաներ, եթե իմանա, որ ինքը կարող է անձամբ պատասխանատու լինել ապագա օգտատերերի կողմից հնարավոր չարաշահումների համար։ Պավել Դուրովը հատկապես ընդգծել է, որ Telegram-ը հեռանում է այն երկրներից, որտեղ հնարավոր չէ պայմանավորվել գաղտնիության և անվտանգության շուրջ։ «Մենք դա արել ենք բազմիցս: Երբ Ռուսաստանը մեզանից պահանջեց հանձնել «գաղտնագրման բանալիներ»՝ հսկողությունը հնարավոր դարձնելու համար, մենք մերժեցինք, և Telegram-ն արգելվեց Ռուսաստանում: Երբ Իրանը մեզանից պահանջեց արգելափակել խաղաղ ցուցարարների թելեգրամյան ալիքները, մենք մերժեցինք, և Իրանում արգելվեց Telegram-ը։ Մենք պատրաստ ենք լքել շուկաները, որոնք հակասում են մեր սկզբունքներին, քանի որ դա անում ենք ոչ հանուն փողի»,- ասել է Պավել Դուրովը։ |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
