«Ինձ համար ՊՆ-ի և կառավարության դիրքորոշումը հասկանալի չէ»․ Վիլեն Գաբրիելյան
![]() 209 Ուրբաթ, 06 սեպտեմբերի, 2024 թ., 16:30 ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը այսօր կայացած ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում անդրադարձել է Գեղամ Նազարյանի կողմից ներկայացված օրենքի նախագծին՝ նշելով, որ պաշտպանության նախարարության գործընկերների հետ քննարկել և հավանության էին արժանացրել այդ նախագիծը․ «Մենք ՊՆ գործընկերների հետ այս նախագիծը քննարկել ենք, նրանք որոշ բաների դեմ են եղել, բայց բուն մտքին դեմ չեն եղել։ Եվ ինձ համար այս պարագայում պաշտպանության նախարարության և կառավարության դիրքորոշումը այնքան էլ հասկանալի չէ։ Ես, առնվազն, չեմ կարող այս նախագծին դեմ քվեարկել, որովհետև, ըստ էության, դիրքորոշումը, որը կառավարությունը հայտնում է հիմա, ոչ մի բանով չի տարբերվում այն դիրքորոշումից, որը հայտնել է 2 տարի առաջ»։ Հիշեցնենք, որ Գեղամ Նազարյանը նշել էր, որ պաշտպանության նախարարության իրավաբանական վարչության կողմից բացասական եզրակացություններ են տրվել իր ներկայացրած նախագծին։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
