Բուլղարիայում բռնության ենթարկված քաղաքացիները դիմել են ՀՀ դեսպանին. «Ժողովուրդ»
![]() 157 Շաբաթ, 07 սեպտեմբերի, 2024 թ., 09:18 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Բուլղարիայում մի քանի օր շարունակ պահված և ֆիզիկական բռնության ենթարկված ՀՀ քաղաքացիները դիմել են ՀՀ արտգործնախարարություն։ Ավելին՝ մայրաքաղաք Սոֆիայի օդանավակայանում նրանց ձերբակալել են և տեղափոխել հատուկ պահման վայր, որտեղ սարսափելի սանիտարական պայմաններ են եղել, իսկ ոստիկանները խիստ վատ վերաբերմունք են ցուցաբերել նրանց նկատմամբ, անգամ ֆիզիկական բռնություն են գործադրել, թույլ չեն տվել սնունդ գնել։ Մեր տեղեկություններով՝ այս իրավիճակից տուժած քաղաքացիները դիմել են ՀՀ ԱԳՆ՝ պարզաբանելով, որ Բուլղարիայի դեսպանատան խիստ անբարեհաճ գործելաոճի պատճառով իրենք թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես, թե՛ ֆինանսապես տուժել են։ Քաղաքացիները հետաքրքրվել են, թե ինչպես պետք է հատուցում ստանան իրենց կորուստների դիմաց և ինչպես պետք է վերականգնվեն խախտված իրավունքները: Այս մասով ՀՀ ԱԳՆ-ն ի՞նչ է արել: Դիմեցինք նաև Բուլղարիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար, ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանին՝ պարզելու՝ փորձե՞լ է կապ հաստատել Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Եդիգարյանի հետ խնդիրը պարզաբանելու և որևէ լուծում տալու համար. Բաբկեն Թունյանն ասաց, որ անձնական, առողջական խնդիրների պատճառով չի հասցրել զբաղվել այդ հարցով: Ասել է թե՝ ՀՀ քաղաքացիներն անպաշտպան վիճակում են»: |

Սևանում պայմանագրային զինծառայողին սպանել են աղջկա պատճառով. մանրամասներ
5410:18
««Բալահովիտ-1» ընկերությունը թող մի հատ իրան կարգի բերի». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
7310:12
«Առաջնագիծը, ամրաշինական կառույցները բաց են միայն իշխանական քարոզչության և ադրբեջանցիների համա»․ Տիգրան Աբրահամյան
6310:06
Ուղիղ միացում՝ Երևանի քաղաքապետարանից (տեսանյութ)
4009:36
«Իսկ ժամանակին զրպարտելու համար ինչ-որ մեկը պատասխան տալո՞ւ է». Իշխան Գևորգյան
7909:24
«Միայն ռուսաստանցի օլիգարխի թիմակիցները կարող էին Նիժնի Տապռից գալ ու Գյումրին գյուղ անվանել». Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
8609:12
Աշոցքում ձյուն է տեղում, Գորիսում, Դիլիջանում մառախուղ է
9009:06
Եղանակն առաջիկայում (լուսանկար)
9107:06
