«2013-15թթ․ ընթացքում ՀՀ սահմաններն ընդլայնվել են շուրջ 500 քառ. կմ-ով»․ Հայկ Մամիջանյան

ԱԺ հայտարարությունների ժամին «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը անդրադարձավ սահմանազատման գործընթացի վերաբերյալ կանոնակարգի հոդվածներից մեկին՝ ասելով․ «Սահմանազատման գործընթացի կանոնակարգի 5-րդ հոդվածի առաջին մասով մի կետ կա, որտեղ նշվում է, այսպես ասած, հատվածական սահմանազատման մասին։ Այն համարվելու է համաձայնեցված՝ անկախ նրանից, թե սահմանազատման գործընթացը որքան կտևի, այլ կերպ ասած, երբ մինչ ամբողջական սահմանազատման գործընթացը համաձայնեցվի, այդ հատվածի սահմանազատումը համարվում է վերջնական։ Սա նշանակում է, որ Ադրբեջանը կարող է իրեն հետաքրքրող հատվածների սահմանազատումն իրականացնել, այն անվանել ավարտված և ոչ մի շարունակություն այլևս չտալ։ Այն, ինչ տեղի ունեցավ Տավուշի 4 գյուղերի հետ։
Նույն պատմությունը խաղաղության պայմանագրի հետ է։ Այդ պայմանագրում սահմանազատման մասին բան չի լինելու, գերիների վերադարձի հետ կապված ոչինչ չի լինելու, տրանսպորտային հանգույցների մասին բան չի լինելու, ՀՀ սուվերեն տարածքում գտնվող ադրբեջանցի զինյալների մասին բան չի լինելու։ Բա ՀՀ շահերի տեսանկյունից դատարկ էդ փաստաթուղթը ընդունում եք, որ ի՞նչ անեք»,-ասաց Մամիջանյանը։ Նա նաև հրապարակեց տվյալներ, որոնք երբևէ չէր հարպարակվել․ «2013, 2014, 2015թթ․ ընթացքում ՀՀ տարածքը, սահմանները ընդլայնվել են շուրջ 500 քառ. կմ-ով, դա իրականացվել է ի պատասխան հակառակորդի դիվերսիոն, հետախուզական և այլ ագրեսիաների։ Մենք դրա մասին չենք խոսել, դա կարող էր առիթ դառնալ գործողություններ իրականացնելու համար։ Մենք լուռ աշխատում էինք, իսկ դուք լուռ հող եք հանձնում։ Ի դեպ ի՞նչ կա 200 քառ. կմ ՀՀ ինքնիշխան տարածքից, որն այս պահին ադրբեջանցիների կողմից է վերահսկվում»,- ասաց Մամիջանյանը։

«Ադրբեջանի ու Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել»․ Բայրամով
2511:18
«Դու նա վսյակի վրեդ նոր տատու արա, խոսքի՝ Գորիսի կոյուղու հատակագիծը»․ Կոնստանտին Տեր-Նակալյան
3711:06
«Ինտենսիվ կերպով պետք է աշխատանք տանել Չինաստանի, Իրանի և Հնդկաստանի հետ»․ Արեգ Սավգուլյան
4410:18
«Հայ Առաքելական Եկեղեցու դեմ նոր ալիք է նախապատրաստվում»․ Մարգարիտ Եսայան
5110:06
Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր՝ ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»
5509:24
Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու․ «Հրապարակ»
5909:18
Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է․ «Հրապարակ»
8409:12
TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»
5909:06