Ընդդիմադիր պատգամավորները «բարեկամ» չեն․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Ավանդաբար ընդունված է, որ երբ ՀՀ նախագահը, վարչապետը կամ ԱԺ նախագահը պաշտոնական այցով մեկնում են որևէ երկիր, նրանց ուղեկցող պատվիրակության կազմում անպայման ընդգրկվում են տվյալ երկրի հետ ԱԺ բարեկամական խմբի ղեկավարները: Ասենք, ԱՄՆ մեկնելիս վարչապետին ու ԱԺ նախագահին, որպես կանոն, ուղեկցում է Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար Հայկ Կոնջորյանը, Գերմանիա մեկնելիս՝ ԱԺ-ի հայ-գերմանական բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը: Բայց դա չի վերաբերում ընդդիմադիր պատգամավորներին, որոնցից ոմանք նույնպես բարեկամական խմբերի ղեկավարներ են:
Օրինակ, առաջիկայում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մեկնելու է Կանադա, սակայն հայ-կանադական բարեկամության խմբի ղեկավար Իշխան Սաղաթելյանն ընդգրկված չէ այդ պատվիրակության կազմում: Սլովենիա կատարած ուղևորության ժամանակ պատվիրակության կազմում ընդգրկված չէր հայ-սլովենական բարեկամության խմբի ղեկավար Սեյրան Օհանյանը, իսկ Նիկոլ Փաշինյանի՝ Եգիպտոս կատարած ուղևորության կազմում բացակայում էր ԱԺ հայ-եգիպտական բարեկամության խմբի ղեկավար Աղվան Վարդանյանը: Հասարակությանը յուրայինների ու թշնամիների բաժանած ՔՊ-ական իշխանությունը միայն թուրք-ադրբեջանական տանդեմի հանդեպ է, փաստորեն, բարեկամաբար տրամադրված, իսկ հայկական ընդդիմությանը համարում է իր թշնամին»:

«Նիկոլ Փաշինյանը համակարգերը կազմաքանդող ապաքաղաքական կերպար է». Արմեն Հովասափյան
6502:06
«Ինչպե՞ս կարող ես տոնել, երբ հազարավոր ընտանիքների տունը մնացել է սահմաններից այն կողմ». Հակոբ Հակոբյան
7801:06
«Կարո՞ղ է «իրական Հայաստանի» գաղափարախոսները վաղն Անկախության հռչակման մասին որոշումն էլ չեղարկեն». Արթուր Խաչատրյան
7400:42
«Անկախություն շատ դժվար է ձեռք բերել, բայց շատ ավելի հեշտ է կորցնել». Դավիթ Մանուկյան
8000:12
«Անկախության տոնը այլևս չի կարող լինել միայն երգ ու պարի, դրոշների կամ գեղեցիկ բառերի օր». Սեյրան Օհանյան
98Երեկ, 20:12
«Այսօր հանրային, ազգային ու պետական մեղքերի համար ապաշխարհելու օր է». Հայկ Դեմոյան
88Երեկ, 19:54
«Ռուսաստանը Հայաստանի համար ճակատագրական ուժ է». Թաթուլ Հակոբյան
101Երեկ, 18:48
Առուշ Առուշանյանն է իր «Բիզնես» կուսակցությամբ ընտրությանը կմասնակցի ՔՊ-ի հետ՝ «Համերաշխություն» դաշինքով
101Երեկ, 18:12