Ողբերգական ավտովթար՝ Լոռու մարզում

315
Կիրակի, 15 սեպտեմբերի, 2024 թ., 19:36
Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 03։00-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 24-ամյա Նիկոլայ Ս․-ն իր վարած «Mitsubishi Airtrek» մակնիշի ավտոմեքենայով Սվեռլով-Պրիվոլնոյե ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվել և գլխիվայր հայտնվել դաշտում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Նիկոլայ Ս․-ն և նրա ուղևոր՝ Լոռու մարզի բնակիչ 30-ամյա Կարեն Մ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։
Ժամը 06։00-ին «Վանաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն հայտնել են, որ Կարեն Մ․-ն հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել է։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

«Ուկրաինան հարվածներ է հասցրել Սամարայի և Վոլգոգրադի մարզերի նավթային օբյեկտներին»․ Զելենսկի (տեսանյութ)
13514:30
Ռուսաստանում ռազմական ուղղաթիռ է կործանվել. անձնակազմը զոհվել է
270Երեկ, 23:18
Զորամասում սրտի կաթվածից զինծառայող է մահացել
192Երեկ, 19:18
«Զինվոր է սպանվել Սիսիանի զորամասում»․ Սյուզի Բադոյան
287Երեկ, 16:36
Ֆրանսիայում դպրոցականների բողոքի ակցիայի ժամանակ դպրոցում հրդեհ է բռնկվել (տեսանյութ)
298Երեկ, 15:43
Լոնդոն-Ստամբուլ չվերթի ժամանակ ոչ սթափ ուղևորը երկու մարդու է կծել
438Երեկ, 11:00
Պակիստանն ավիահարվածներ է հասցրել Աֆղանստանին
438Երեկ, 09:36
Ռուսաստանը Սև ծովում հարվածել է Ուկրաինայի համար ռազմական բեռ տեղափոխող նավի
37030.09.2026, 19:37