«Միջանցքի վերաբերյալ Ռուսաստանի հավակնություններն անընդունելի են». Իրանի խորհրդարանի անդամ

Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Ֆադա Հոսեյն Մալեքին քննադատել է Ռուսաստանի դիրքորոշումն, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ, տեղեկացնում է Mehr-ը: «Այդ միջանցքի վերաբերյալ Ռուսաստանի հավակնություններն անընդունելի են»,- ասել է նա։
Նշվում է, որ այսօր խորհրդարանի բաց նիստում Ֆադա Հոսեյն Մալեքին հայտարարել է, որ ռուսաստանցի պաշտոնյաները վերջերս հավակնություն են ներկայացրել «Զանգեզուրի միջանցք»-ի վերաբերյալ, և այդ հարցն անընդունելի է Իրանի ժողովրդի և խորհրդարանի համար, ուստի Արտաքին գործերի նախարարությունն այս առիթով պետք է խիստ նախազգուշացում անի Ռուսաստանին։
Նա հիշեցրել է, որ Իրանը մեղադրվում է ուկրաինական պատերազմում Ռուսաստանի կողքին լինելու մեջ, մինչդեռ ռուսները Իրանի երեք կղզիները (Մեծ և Փոքր Թոմբերը և Աբու Մուսան) համարում են Արաբական Միացյալ Էմիրություններինը և հավակնություններ են ներկայացնում «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ, սրանք անընդունելի են Իրանի համար։
Մալաքին նաև ասել է, որ Ռուսաստանը միջամտել է Ադրբեջանի և Հայաստանի գործերին, ինչը Իրանի համար նույնպես անընդունելի է:

«ԵՄ-ն ողջունում է Բաքվի ու Երևանի միջև խաղաղության գործընթացում դրական դինամիկան»․ Գրոնո
015:18
«Մուսոլինիի պատկերը համացանցում կա, կարող են ծանոթանալ». Բագրատ Միկոյան
1315:06
«Ո՞նց չէի ֆայմել». Նիկոլ Փաշինյան
6114:18
«Լավ կլինի՝ ինչ-որ մեկը հայտնվի բանտում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5714:00
«Նրանով իրավապահները զբաղվում են»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
4813:48
«Ալիևն այս քարտեզի տարածքը ճանաչո՞ւմ է 29 743 քառ. կմ-ով՝ Արծվաշենն էլ մեջը». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
6213:42
«Կոչ կանեմ՝ 44-օրյայի զեկույցին ծանոթանաք․ բավականին հետաքրքրիր շերտեր կան»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
5313:30
Ալեն Սիմոնյանի արձագանքը՝ Ռուբեն Վարդանյանի կնոջը (տեսանյութ)
6713:24