«Ադրբեջանն իրեն տարօրինակ է պահում ռազմական ասպարեզում». Կարեն Հովհաննիսյան

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ադրբեջանն իրեն բավականին տարօրինակ է պահում ռազմական ասպարեզում։ Այն գործողությունները, որոնք կատարում է Ադրբեջանը քաղաքական և ռազմաքաղաքական դաշտում, բավականին անտրամաբանական են։
Մի կողմից՝ կապված աշնանն Ադրբեջանում անցկացվելիք գլոբալ տաքացման թեմայով միջազգային ֆորումի հետ, խորհրդարանական ընտրությունները երկու ամիս շուտ է անցկացնում, որպեսզի չխանգարեն այդ ֆորումի նախապատրաստման և անցկացման գործին, մյուս կողմից մեկը մյուսի հետևից զորավարժություններ է անցկանցում, զորք է կուտակում սահմանին։
Միևնույն ժամանակ մի կողմից հայտնում են, որ մոտ են խաղաղության պայմանագրի կնքմանը Հայաստանի հետ, մյուս կողմից էլ պնդում, որ դեռ պատրաստ չեն։
Այս ամենով հանդերձ, եթե ամռանը մի ամբողջ արշավ սկսեցին, այսպես կոչված, զանգեզուրյան միջանցքի համար, հիմա ծպտունները դուրս չի գալիս այս թեմայով, և նույնիսկ այն շրջանցում են, երբ լրագրողական համայնքը հարց է ուղղում։
Հայաստանի ԶՈՒ-ի արդիականացման, բարեփոխումների շրջանակներում տեղի ունեցողը մի կողմից հայտարարում են, որ ՀՀ ներքին գործն է, մյուս կողմից էլ կոչ են անում միջազգային կառույցներին, պետություններին, որ ՀՀ-ին չզինեն, առավել ևս թույլ չտան, որ բանակն արդիականցվի։
Ինձ մոտ տպավորություն է, որ Բաքվի բռնապետը մեկ ձեռքով մի քանի ձմերուկ է ուզում բռնել։ Ուզում է երևալ և՛ խաղաղասեր, և՛ տարածաշրջանում լիդեր, և՛ միջազգային իրավունքը հարգող, և՛ ուժը իրավունքից առաջնային համարող։
Նման տարօրինակ, ոչ ադեկվատ վարքը վերջ ի վերջո բերելու է արկածախնդրության։ Այդ արկածախնդրությունը կանխելու միակ միջոցը սթափեցող ապտակն է, կամ հենց քոթակ ուտելը»։

«Շարունակում եմ հետևել բուսաբանական այգում ապօրինի հատված կաղնիների պատմությանը»․ Քրիստինա Վարդանյան (լուսանկար, տեսանյութ)
010:36
«2013-ին ամբողջ համացանցը քննադատեց համերգի ծախսը, իսկ այսօր նույնիսկ չգիտեն՝ ինչքան ծախսվեց»․ Վահան Բաբայան
4609:42
Առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ
6307:30
«Դու կես ժամ չես ծախսում քո սիրած մասնագիտությունը սովորելու վրա, բայց օրական 3 ժամ ծախսում ես ռիլերի վրա». Գոռ Վարդանյան
10103:06
«Մեր գործն է բոլորին ազատագրելն ու անկախացնելը». Հովհաննես Իշխանյան
114Երեկ, 23:48
Ալեքսանդր Լապշինը 5 տարի հետո խոստովանեց ճշմարտությունը». Նաիրի Հոխիկյան
163Երեկ, 23:24
Սինգապուրցիներն այժմ վարձատրվում են օրական 15 րոպե ընթերցանության համար
307Երեկ, 23:18
«Ուկրաինայում պատերազմն ամենաբարդ հակամարտությունն է, բայց լուծումը ժամանակի հարց է». Վենս
287Երեկ, 22:54