20 անհետ կորած կա․ ՔԿ-ն լռում է․ «Հրապարակ»
![]() 206 Ուրբաթ, 20 սեպտեմբերի, 2024 թ., 09:00 «Հրապարակ»-ը գրում է․ «Քննչական կոմիտեն, որը որոշ գործերով «բլբուլ է կտրում» և նախաքննական գաղտնիքներ հայտնում՝ ոտնահարելով անմեղության կանխավարկածը, որոշ գործերով դառնում է պարտիզան: Փորձեցինք պարզել, թե ինչ է արվել 2023թ. սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտում բենզինի պահեստի պայթյունի գործով։ Պարզվեց՝ 1 տարի անց մեղադրյալներ չկան, դեպքի հանգամանքները պարզ չեն, ավելին՝ ՔԿ-ն հրաժարվում է որևէ հարցի պատասխանել։ «Կոմիտեի նախագահը տարեսկզբին հարցազրույցում խոսել է այդ մասին։ Դրանից հետո մենք ոչ մի ինֆորմացիա չենք տվել ու չենք տալիս։ Նախաքննության շահերից ելնելով, քրեական վարույթի վերաբերյալ հետագա այլ տեղեկատվություն չի հրապարակվում»,-ասաց ՔԿ խոսնակը։ Գործի վերաբերյալ տեղեկություն չունեն նաև զոհերի ու անհետ կորածների հարազատները, որոնք մոտ 2 ամիս առաջ բողոքի ակցիա արեցին կառավարության շենքի մոտ՝ պահանջելով զբաղվել անհետ կորածների որոնողական աշխատանքներով։ 20 հոգի անհետ կորած կա, որոնց մասին ոչինչ հայտնի չէ»: |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
