«Շուտով կհամոզվեք, որ Սերոբ Գասպարյանի քրեական հետապնդումն ապօրինի է»․ փաստաբաններ
![]() 181 Երկուշաբթի, 23 սեպտեմբերի, 2024 թ., 16:24 Փաստաբաններ Ալեքսանդր Կոչուբաևը, Գուրգեն Գրիգորյանը, Էրիկ Ալեքսանյանը Սերոբ Գասպարյանի գործով հայտարարություն են տարածել. «Տեղեկացնում ենք, որ այսօր Սերոբ Գասպարյանի պաշտպանական թիմի կողմից դիմում է հասցեագրվել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին, Պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովին և Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Խնդրի էությունը կայանում է նրանում, որ ըստ ՀՀ Քննչական կոմիտեի Սերոբ Գասպարյանը և այլ անձինք ՌԴ զորամասերից մեկում անցել են հատուկ պատրաստություն, որից հետո պետք է Հայաստանում իրականացնեին զինված հեղաշրջում։ Պաշտպանական կողմը խնդրել է ՌԴ իրավասու պաշտոնատար անձանց տալ համապատասխան պարզաբանումներ, հասցեագրվել են նաև որոշ այլ հարցեր և փաստաթղթեր, որոնք պարունակում են պետական գաղտնիք, ուստի հրապարակվել չեն կարող։ Մենք ևս մեկ անգամ վերահաստատում ենք, որ Սերոբ Գասպարյանի քրեական հետապնդումը ապօրինի է և դրանում շուտով կհամոզվեք բոլորդ»: Աղբյուրը` Ալեքսանդր Կոչուբաև |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
