«Ազատամուտի բնակիչները դժգոհ են «Վեոլիա ջրի» մատակարարած խմելու ջրի որակից». Ոսկան Սարգսյան
![]() 170 Չորեքշաբթի, 25 սեպտեմբերի, 2024 թ., 03:06 Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իջևան համայնքի Ազատամուտ գյուղը խորհրդային տարիներին բանվորական ավան էր։ Ազատամուտում ներկայում բնակվում է շուրջ 3300 մարդ։ Ազատամուտի բնակիչները դժգոհ են «Վեոլիա ջուր» ընկերության կողմից մատակարարվող խմելու ջրի որակից։ Ազատամուտ բնակավայրի վարչական ղեկավարի պաշտոնակատար Արտակ Չոբանյանը հայտնեց, որ գյուղը խմելու ջուր է ստանում արտեզյան 2 հորերից, մատակարարվող ջուրը լաբորատոր փորձաքննության է ենթարկվել, այն համապատասխանում է խմելու ջրին ներկայացվող պահանջներին։ Ա․ Չոբանյանն ասաց, որ Ազատամուտի բնակիչները նախկինում խմելու ջուր ստանում էին օրումեջ, 3 ամիս առաջ խմելու ջրամատակարարումը դարձել է ամենօրյա, հետևյալ ժամանակացույցով՝ ժամը 17-ից մինչև 23-ը»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Դոլարային միլիոնատեր տղա ես, ինչո՞ւ ես կզում ազգակործան պատուհասի առաջ»․ Անի Կաղինյան
6709:54
Անգամ Փաշինյանի թիմակիցները չեն հանդգնել ճշտել՝ «վերամիավորվե՞լ են»․ «Հրապարակ»
9209:06
Վարկով տուն է գնել, բայց տունը չկա հայտարարագրում. Մակունցի փաստաթղթերը. «Ժողովուրդ»
11809:00
Սպասվում է անձրև և ամպրոպ (լուսանկար)
9908:24
«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
18202:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
15901:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
17100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
16100:18
