Չորեքշաբթի, 25 սեպտեմբերի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

«Գոնե կարելի էր սովորել նստելու էթիկան»․ Արա Պողոսյան

«Գոնե կարելի էր սովորել նստելու էթիկան»․ Արա Պողոսյան
92
Այսօր, 12:00

Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով․ «6 տարում գոնե կարելի էր սովորել պաշտոնական հանդիպման ժամանակ նստելու էթիկան։
Նայում ես Էրդողանին՝ ոտքերի դրվածքը, հայացքը, ձեռքերի դրվածքը, և զգում ես, որ ավանդույթներ, ինստիտուցիոնալ հիշողություն, արարողակարգ ունեցող երկրի լիդեր է (ի դժբախտություն մեզ)։
Նայում ես Փաշինյանին՝ ոտքերի դրվածքը (կարծես խնջույքի ժամանակ կամ բորդելում լինի), մելամաղձոտ հայացքը, ձեռքերի դրվածքը, և թվում է, որ ավանդույթներ, ինստիտուցիոնալ հիշողություն, արարողակարգ չունեցող և մի մուրացիկ երկրի խղճուկ և որկրամոլ պատեհապաշտ է (ի դժբախտություն մեզ)։
6 տարում կարելի էր գոնե սովորել ոտքերը դնելու ձևը»։

Աղբյուրը`   Արա Պողոսյան