«Հարիսի հայտարարությունն արված է բացառապես նախընտրական համատեքստում»․ Սուրեն Սուրենյանց
![]() 164 Չորեքշաբթի, 25 սեպտեմբերի, 2024 թ., 11:12 Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի թելեգրամյան գրառումը․ ««Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տներն անվտանգ վերադառնալու իրավունքը չափազանց կարևոր է հայ ժողովրդի արժանապատվությունը և տարածաշրջանում կայունությունը վերականգնելու տեսանկյունից», - Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հաղորդագրության համաձայն՝ հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ և նախագահի Դեմոկրատական կուսակցության թեկնածու Քամալա Հարիսը Հայաստանի Անկախության օրվա առիթով ամերիկահայ համայնքին հղած շնորհավորական ուղերձում: Անշուշտ, գեղեցիկ, ականջ շոյող խոսքեր են, որոնք գուցե նպաստեն, որ ԱՄՆ համայնքի բազմաթիվ ձայներ գրանցվեն նախագահի թեկնածու Հարիսի ակտիվում: Միայն թե պարզ չէ՝ ի՞նչ երաշխիքներով, մեխանիզմներով է ԱՄՆ փոխնախագահը պատկերացնում մեր հայրենակիցների վերադարձը իրենց տներ, երբ իր կառավարությունն անգամ անցած տարվա իրադարձություններին չի կարողանում գնահատական տալ՝ հրաժարվելով «էթնիկ զտումներ» ձևակերպումից: Հարիսի հայտարարությունը չունի գործնական որևէ հետևանք և արված է բացառապես նախընտրական համատեքստում»: Աղբյուրը` Սուրեն Սուրենյանց |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
