«Խնդիրներն արմատապես լուծելու համար մեծածավալ ներդրումներ են պետք»․ Բաբկեն Թունյան

«Որևէ ընկերություն պետականացնելը կառավարության ծրագրերի մեջ չի մտնում։ ՀՀ-ն շուկայական տնտեսություն է, և մենք փորձում ենք այնպես անել, որ ոլորտն աշխատի թափանցիկ ու մրցակցային միջավայրում»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ պատասխանելով այն հարցին, թե «արդյո՞ք իշխանությունը քննարկում է էլեկտրաէներգիայի ոլորտը պետականացնելու կամ ընկերությունից մասնաբաժին վերցնելու հարցը»։ Թունյանը նշեց նաև էլ.էներգիայի և խմելու ջրի հետ կապված խնդիրների պատճառները․ «Ակնհայտ է, որ մենք այսօր ունենք հոսանքի մատակարարման խնդիրներ։ Ջրի հետ կապված «Վեոլիա»-ի հետ էլ քննարկումներ կան։ Ուղղակի մի իրողության հետ պիտի համակերպվենք, որ համակարգն ու ենթակառուցվածքները բավականին հնացած են։ Այդ խնդիրն արմատապես լուծելու համար մեծածավալ ներդրումներ են պետք։ Մեծածավալ ներդրումներն էլ ենթադրում են սակագների բարձրացում։ Դրա համար վերջին 20-30 տարիների ընթացքում սակագների բարձրացում տեղի չի ունեցել, ըստ այդմ էլ բավարար ներդրումներ չեն կատարվել։ Այս պահին չի քննարկվում սակագների բարձրացման հարցը։ Վերջին 2 տարում մենք որոշակի փոփոխություններ արել ենք, որով հնարավորություն ենք տվել ՀԷՑ-ին ավելի շատ ներդրումներ կատարել համակարգի արդիականացման համար»։

«Հող մշակող չկա, որովհետև գյուղում ապրելն ու աշխատելը դարձել է անհնարին»․ Հրայր Կամենդատյան
8516:00
«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
41713.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
124313.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
47512.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
45412.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
33312.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
83511.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
129911.08.2026, 21:04