Երեքշաբթի, 24 սեպտեմբերի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

Mercedes-ը մխրճվել է կայանված KamAZ-ի հետնամասը. կան 1 զոհ, 1 ծանր վիրավոր

Mercedes-ը մխրճվել է կայանված KamAZ-ի հետնամասը. կան 1 զոհ, 1 ծանր վիրավոր
221
Երեկ, 23:24

Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 21:25-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի՝ Պարույր Սևակ բնակավայրի վարչական տարածքում բախվել են Mercedes և KamAZ մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն։

Ըստ նախնական տեղեկությունների՝ KamAZ-ը կայանված է եղել, երբ Mercedes մխրճվել է նրա հետնամասը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: