«Զորքերի հիսուն տոկոսին է ներգրավում ու ասում՝ ով ինչ թուր ունի, վերցրեք, եկեք»․ Հայկ Մամիջանյան
![]() 235 Չորեքշաբթի, 25 սեպտեմբերի, 2024 թ., 11:06 «Փաշինյանի տաղանդը՝ ամբողջ աշխարհին մեղավոր դարձնել, բացի իրենից, չի աշխատելու։ Որովհետև լրտեսական տեղեկություններ կային սեպտեմբերի 27-ի հետ կապված, ինչի՞ բանակը չի բերվել պատրաստվածության։ Ինչո՞ւ է ՀՀ զինված ուժերի 50 տոկոսից պակասը ներգրավված եղել ռազմական գործողություններում 44-օրյա պատերազմի ողջ ընթացքում»,- 24TV-ի եթերում ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը՝ նշելով, որ սպառազինության հարցում միայն ԱԹՍ-ների պակաս կար։ «Դու քո զորքերի հիսուն տոկոսն ես ներգրավում ու ասում՝ ով ինչ թուր, սաղավարտ ունի, վերցրեք, եկեք։ Դա է իր ողջ դավաճանության էսենցիան։ ԱԹՍ-ները մեր գրած սպառազինության պլանով պիտի գնվեին, ընդ որում, ոչ թե գրել էինք՝ լավ կլինի՝ լինի, այլ գրված կար, տակը փողը դրված՝ ումից ենք առնելու, պայմանագիրն էլ հետը։ Եկավ, Սու-երն առավ, որ սելֆի անի։ Հանցագործները չեն կարող բացահայտել հանցագործությունը, դրա համար էլ 44-օրյա պատերազմի իրադարձությունները քննող ԱԺ-ի հանձնաժողովի հետ կապված մենք մեր դիրքորոշումը հայտնել ենք դեռևս 2021թ-ին։ Ուղղակի մի հատ էլ շոու կլինի, մի քանի հատ քրգործ կգեներացնեն, էլի ինչ-որ մեկը մի ապուշություն կասի»,- նշել է Մամիջանյանը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
