«Ոչ մի տեղ չկա մեղավորներին բացահայտելու ու պատժելու կոչեր»․ Արգիշտի Կիվիրյան
![]() 215 Հինգշաբթի, 26 սեպտեմբերի, 2024 թ., 10:18 Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինչպես նշում էր Իոսիֆ Ստալինը, ամեն խնդրի հետևում առկա է կոնկրետ անուն ազգանուն։ Հիմա նայեք, մեկ տարի է անցել Ստեփանակերտի դաժան պայթյունից, որի զոհ գնացին ավելի քան երկու հարյուր մարդ։ Ցանկացած տրամաբանող մարդ հասկանում է, որ դա եղել ա արդյունք այն բանի, որ համապատասխան պետական մարմինները և ինստիտուտները ոչ միայն ոչ պատշաճ, այլ ընդհանրապես չեն գործել, այսինքն մարդիկ մատնված են եղել ինքնահոսի և այդ համատարած քաոսի արդյունքում էլ տեղի է ունեցել այն, ինչ տեղի է ունեցել։ Ո՞վ ա այս ամենի պատասխանատուն։ Այն կառույցները ու դրանց ղեկավարները, ովքեր առնվազն ցուցաբերել են պաշտոնական անփութություն։ Բայց այս կապակցությամբ ոչ մեկը չի խոսում։ Կարելի է հանդիպել արցախցիների պայթյունի հետ կապված հազարավոր լացակումած գրառումների, բայց ոչ մի տեղ չկա մեղավորներին բացահայտելու ու պատժելու կոչեր։ Ինչո՞ւ։ Թայֆայական ու կլանային մտածելակերպը ոչ մի կերպ թույլ չի տալիս, քանի որ դրանք բոլորը իրենց անուշ ախպերներն են։ Դե տենց էլ ապրեք էլի: Վատագույն դեպքում կասեք որ դրա համար էլ ա Նիկոլը մեղավոր։ Այն, թե ինչ պատուհաս ա Նիկոլը, սաղս գիտենք, բայց այն, որ դուք տասնամյակներ լռելով ձեր պատուհասների արածների կապակցությամբ հենց ստեղծեցիք պարարտ հող Նիկոլի ու Նիկոլների առաջ՝ իշխանությունը վերցնելու գործում, դա էլ ա փաստ...» Աղբյուրը` Արգիշտի Կիվիրյան |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
