«Այն, ինչ արվում է վարչապետի կողմից, արվում է, որ Հայաստանում լինի խաղաղություն»․ Գևորգ Պապոյան
![]() 197 Հինգշաբթի, 26 սեպտեմբերի, 2024 թ., 13:24 «Իսկ ի՞նչ եք առաջարկում, որ Հայաստանն իր հարևանների հետ դիվանագիտական հարաբերություններ չհաստատի՞, թշնամանք ստեղծի՞: Այն, ինչ արվում է վարչապետի կողմից, արվում է, որպեսզի Հայաստանում լինի խաղաղություն, տնտեսական բարգավաճում և կյանքի կոչվի «խաղաղության խաչմերուկ» նախագիծը»,-լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ ի պատասխան Փաշինյան-Էրդողան հանդիպման վերաբերյալ հարցերին։ «Ձեր երազած և նախկինների վարած քաղաքականության արդյունքում է, որ Հայաստանն այսօր շրջափակված է, այդ քաղաքականության արդյունքում է, որ Հայաստանը 30 տարի տնտեսապես չի զարգացել, դրա արդյունքում է, որ Հայաստանում 10-15 օլիգարխ է եղել, մնացած ժողովուրդն էլ ապրել է աղքատության մեջ»,- Պապոյանը հունից դուրս եկավ ու հեռացավ։
|

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
