Կաշառքի դիմաց սոցիալական անապահովության նպաստառու ձևակերպելու դեպքեր են բացահայտվել
![]() 152 Հինգշաբթի, 26 սեպտեմբերի, 2024 թ., 16:42 ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են․ «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Կ. Պ.-ն, հանդիսանալով Լոռու մարզի համայնքապետարաններից մեկի պաշտոնատար անձ, նույն մարզի գյուղերից մեկի մի խումբ բնակիչների սոցիալական անապահովության նպաստառու ձևակերպելու համար, վերջիններից որպես ապօրինի վարձատրություն և կաշառք պահանջել և պարբերաբար ստացել է նպաստի ամսական գումարներ, ընդհանուր՝ մոտ 1 մլն ՀՀ դրամ։ Մասնավորապես՝ պարզվել է, որ Կ. Պ.-ն 2016-2021 թթ. ընթացքում, Լոռու մարզի բնակավայրերից մեկի մի խումբ բնակիչների, նախատեսված հիմքերի բացակայության պայմաններում, սոցիալական անապահովության նպաստառու ձևակերպելու նպատակով վերջիններից տարբեր ժամանակահատվածներում որպես ապօրինի վարձատրություն և կաշառք պահանջել և պարբերաբար ստացել է 120 հազար ՀՀ դրամից մինչև 254.000 ՀՀ դրամ գումարներ: Բացի այդ, նախաքննությամբ հիմնավորվել է, որ Կ. Պ.-ն, 2022 թվականի նոյեմբերի 15-ից մինչև 2023 թվականի մայիսի 16-ը Լոռու մարզի նույն բնակչի օգտին ապօրինի գործողության, այն է՝ նախատեսված հիմքերի բացակայության պայմաններում վերջինիս նպաստառուների ցուցակում ընդգրկելու և նպաստ ստանալու գործընթացի իրականացման համար պահանջել և որպես կաշառք ստացել է նպաստի ամսական գումարներ՝ այդ կերպ օժանդակելով պետությունից խարդախությամբ խոշոր չափերով գումարների հափշտակությանը։ Վերը նշված հանցավոր արարքների համար Կ. Պ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 311․1-րդ հոդվածի 2-րդ մասի /3 դրվագ/, 311–րդ հոդվածի 1–ին մասով, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 435–րդ հոդվածի 2–րդ մասի 3–րդ կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 46-255–րդ հոդվածի 3–րդ մասի 2–րդ կետով /2 դրվագ/ և 46-255–րդ հոդվածի 1–ին մասով: Պատճառված վնասը նախաքննության ընթացքում ամբողջությամբ վերականգնվել է: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար»:
Աղբյուրը` ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
