«Ո՞վ և ինչո՞ւ էս ամեն ինչը գցեց ձեր գրպանը»․ լրագրողը՝ Սամվել Շահրամանյանին
![]() 323 Ուրբաթ, 27 սեպտեմբերի, 2024 թ., 10:48 Այսօր 44-օրյա պատերազմի տարելիցի կապակցությամբ «Եռաբլուր» պանթեոն էր այցելել նաև Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։ Լրագրողների հետ զրույցում, այն հարցին, թե «էս ամեն ինչը ո՞վ և ինչո՞ւ հենց ձեր գրպանը գցեց վերջին օրերին» Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը պատասխանեց․ «Մենք 2023-ին հայտնվել ենք շատ ծանր և բարդ իրավիճակում։ Նախագահի պաշտոնում իմ թեկնածությունը քննարկվել է վերջին օրերին՝ հենց Արայիկ Հարությունյանի հրաժարական տալու օրերին։ Ես մի քանի անգամ հայտարարել եմ, որ ստանձնել եմ այդ պարտականությունները, պատասխանատվությունը այն ժամանակ, երբ Արցախից գրեթե բոլորը հրաժարվել էին։ Ես վերցրել եմ այդ պատասխանատվությունը՝ հասկանալով իրավիճակի բարդությունը։ Մենք կայացրել ենք որոշումներ՝ ելնելով ստեղծված իրավիճակից։ Մենք բանակցում էինք ադրբեջանական կողմի հետ, որպեսզի պահպանեինք վիճակը կայուն և սկսեինք բանակցությունները Արցախի և ժողովրդի հետագա ճակատագրի վերաբերյալ, բայց Ադրբեջանի կողմից չենք ստացել համապատասխան երաշխիքները, որ ժողովուրդը կարող է այնտեղ անվտանգ ապրել»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
