Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Ադրբեջանը հերթական նախապայմանն է իջեցնում»․ Տիգրան Աբրահամյան

«Ադրբեջանը հերթական նախապայմանն է իջեցնում»․ Տիգրան Աբրահամյան
377
Շաբաթ, 28 սեպտեմբերի, 2024 թ., 10:18

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանի իշխանությունների՝ բանակցային գործընթացի վերաբերյալ լավատեսության բարձր դոզավորման ֆոնին, Ադրբեջանը հերթական նախապայմանն է իջեցնում: Խոսքը վերաբերվում է Հայաստանի ապառազմականացմանը:
Այսինքն, Ադրբեջանը քայլ է կատարում՝ սահմանափակելու այն ամենը, ինչը վերաբերում է ՀՀ զինված ուժերին՝ սպառազինությունից մինչև բանակի թվաքանակ:
Ընդ որում՝ Ադրբեջանի համար խնդիրը ոչ թե լրացուցիչ երաշխիքներ ստանալն է, այլ Հայաստանին կամակատարի դերում պահելն է, որովհետև այդ պայմաններում երկիրը վերջնականապես կկորցնի դիմադրության վերջին հնարավորությունները»։