«Ծնողը կիսով չափ հյութով լի շշի մեջ օղի էր լցնում, որ տա զինվոր որդուն». Կարեն Հովհաննիսյան
![]() 565 Երկուշաբթի, 30 սեպտեմբերի, 2024 թ., 20:18 Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երեկ մի դեպքի ականատես եղա Սասունցի Դավիթ կայարանի մերձակայքում։ Ժամը 16:30-ի սահմաններում, կայարանի շենքի կողքին մի ընտանիք կար կանգնած՝ հայր, մայր, զինվոր որդի և հավանաբար, մյուս որդին։ Քանի որ զինվոր էր, ուշադրությունս գրավեց։ Տեսնեմ՝ հայրը կեսից պակաս «Կոկա-կոլա»-ի մեջ, ենթադրաբար, օղի է լցնում օղու շշից։ Ընտանիքով հավաքվել, իրենց զինվոր որդուն էին ճանապարհում՝ փորձանքը ծնողներով լցնելով հյութի շշի մեջ։ Շիրակի բարբառով էին խոսում։ Այսպես մանրամասն եմ նկարագրում, որ գուցե գրառումս կարդան ու իրենց ճանաչեն: Եթե մոտենայի ու ասեի՝ ինչ եք անում, հաստատ կռիվ կլիներ, զգացվում էր, որ ագրեսիվ են։ Զինվորը մի կողմ, ջահել է, հազար բան կուզի, բա ծնո՞ղը։ Ինքն իր ձեռքով լցնի, խառնի, որ որդին ենթադրաբար զորամաս տանի ալկոհոլով հյո՞ւթը… Խմեն, իրար նայվածք դուրները չգա ու տան սպանեն իրար։ Այդ ժամանակ այդ նույն ծնողը բանակին ու սպայական կազմին կդարձնի քավության նոխազ։ Հիմա եթե հրամանատարներն էլ կտրականապես արգելեն անգամ հյութի ներս տանելը, էլի այդ ծնողը կասի՝ սա բանա՞կ է , թե՞ գաղութ… Աղբյուրը` Կարեն Հովհաննիսյան |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
