«Լրջանալու պահը շարունակական բաց թողնելն արդեն ազգային վատ բնավորություն է դարձել». Մարգարիտ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իսկ ուր կորավ «լրջանալու պահը»
Մինչ մենք ծիծաղում, ծաղրում ենք «մածեմածիկան», «մխիթայրանը», «գրատախտակին գնալը» և էլի էս կարգի ապուշություններ, ինքը մի անկյունում նստած քմծիծաղում է, մտածում է երեւի՝ լավ, էս ինչքան են անհասկացող, էս ոնց են ամեն նետածս խայծիկը կլլում, Էս ոնց չեն հասկանում, որ գոնե «իմ» ընդդիմություն եղած տարիներից սովորեն»։
Իսկ ճիշտն այն է, որ իրականությունը հիմա շատ ավելի ցուրտ ու մութ է, քան 90-ականներին։ Մի «աղջնակ», որին «պատահմամաբ» այսօր խորհրդարանի անդամի մանդատ են տվել, իր ձեւով վարկաբեում է թիվ մեկ քաղաքական ամբիոնը, իրեն այդպես են սովորեցրել, ասել են, գնա եւ ինչ կասենք, քո ձեւով կասես։ Բայց մենք, իրականում՝ դուք հարգելի ընդդիմադիր պատգամավորներ, եւ՝ ոչ միայն, ախր, կարծես թե լուրջ մարդիկ եք, լուրջ ուժեր եք ներկայացնում։ Արդյո՞ք հենց դա անելու համար եք այնտեղ նստած։ Գլուխը քարը էդ պուճուրիկ մարդուկի բառապաշարը եւ մտքի խեղճությունը, բայց, ախր լրջանալու պահը ե՞րբ եք բերելու, ե՞րբ է գալու, ե՞րբ ենք բոլորս միասին դառնալու օրակարգը թելադրողը, մեր ասելիքը ասող, եւ, ոչ սրա գրած սցենարի ու դուդուկի տակ խաղացողը։ Ձեր ընտրողին ի՞նչ էիք խոստացել, ասել էիք գնալու եք սրանց ամեն խոսքին զուտ արձագանեք ու վե՞րջ․․․Իսկ էն հիմնականի մասին մոռա՞ցաք։
90-ականները մեր լուսավոր կետն է, դա չի քննարկվում։ Գլուխ էր բարձրացրել հայի իրական ոգին եւ ոչ սրանց փտած «դուխը»։ 90-ականներին մեր ժողովուրդը մի քիչ ազգ էր դարձել, հայրենիքի, պատմության տերն էր դարձել։ Կռիվ էր ու կյանք, մութ էր ու հաղթանակ, ցուրտ էր, բայց ջերմ էին մեր հոգիները։ Թարգեք էս տգեղ սցենարի մուլտիպլիկացին։
Լրջացեք։
Վաղը դրանցից մեկն էլ կգա կասի «Ծիգրանաշեն» ու էլի ազգովի դա կքննարկեք, եւ ոչ՝ դրա միջի վտանգը։
Սա կարող է շարունակական լինել մինչեւ մեր հայրենիքի վերջնական հայաթափում,որովհետեւ սրանք հերթով կանգնելու են էդ ամբիոնին եւ խոսելու են ստից բաներ այն մասին, թե միչեւ 2018-ը իրենք հաց չեն կերել, շոր չեն ունեցել, դպրոց-համալսարաններ չեն գնացել, մեկն ասել է, չէ՞, որ «տրուսիկ» չի ունեցել։
Սրանց համար կյանքը սկսվել է 2018-ից, ուրիշ ի՞նչ էինք ակնկալում։ Սրանք հայրենիք բառն են ջնջում, ազգային ուժերին են թիրախավորում, օրինակ՝ ՀՅԴ, զոհված տղերքի փառքի պատերն են մաքրում, Սփյուռքն են օտարում, Արցախ, Գանձասար են տվել, չշարունակեմ։
Իսկ լրջանալու պահը շարունակական բաց թողնելն արդեն ազգային վատ բնավորություն է դարձել»:

«Իսկ գուցե հակառակորդը հատուկ է իր զինծառայողին ուղարկել»․ Թաթուլ Հակոբյան
6103:06
Հռոմի պապը հայտարարել է մահապատժի անթույլատրելիության մասին
13400:54
«Բանակում գոյություն ունեն հիմնահարցեր, որոնք պահանջում են համակարգային լուծում»․ Ոսկան Սարգսյան
8600:06
Իսահակ եպիսկոպոս Պողոսյանն օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու Խաչերն ու զանգը
101Երեկ, 22:48
Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը (տեսանյութ)
94Երեկ, 21:48
Այսօր մահացած զինծառայող Արմեն Ղազարյանը երեք ամսվա զինծառայող էր, տան միակ տղան
113Երեկ, 21:36
Ամերիկացին փորձել է ապօրինի անցնել հայ-վրացական սահմանը, կալանավորվել է
98Երեկ, 18:00
«Լուրջ կասկածներ ունեմ բանակում մահվան դեպքերն ինքնասպանություն որակելու վերաբերյալ»․ Միհրան Մախսուդյան
93Երեկ, 17:54