«Լիբանան ներխուժելով՝ Իսրայելը վերացնելո՞ւ է «Հեզբոլլահ»-ը, իհարկե՝ ոչ»․ Հակոբ Բադալյան
![]() 246 Երեքշաբթի, 01 հոկտեմբերի, 2024 թ., 10:12 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Իսրայելը մեկ տարի է հողին է հավասարեցնում Գազան, սակայն ՀԱՄԱՍ-ը վերացված չէ: Լիբանան ներխուժած Իսրայելը հայտարարում է, որ զուգահեռ շարունակելու է ՀԱՄԱՍ-ի դեմ կռիվը Գազայում: Հըզբոլլահը շատ ավելի ընդգրկուն և ուժեղ կառույց է, քան ՀԱՄԱՍ-ը: Լիբանան ներխուժելով Իսրայելը վերացնելո՞ւ է Հըզբոլլահը: Իհարկե՝ ոչ: Թել Ավիվը, Նաթանյահուի կաբինետը անկասկած գիտի դա: Նա չի մտել Լիբանան Հըզբոլլահը վերացնելու: Նա մտել է Լիբանան, որպեսզի Իսրայելը «չվերանա» իր ներկայիս տեսքով: Բայց Նաթանյահուի և ընդհանրապես իսրայելական ներկայիս վարչակարգի համար ամբողջ խնդիրն այն է, որ Իսրայելի՝ ներկայիս տեսքով վերանալու «պատճառով» փորձում են կանխել «վերանալը», քանի որ գործնականում չկա այլ ճանապարհ: Ներեցեք տափակաբանության համար, բայց՝ «վերանալու» դեմ պայքարում են խորացնելով «վերանալու» պատճառները և ռիսկերը: Մերձավոր Արևելքում շատ վաղուց փոխվել է ուժերի հարաբերակցություն, հետևաբար դա պետք է բերի Թել Ավիվի հանդեպ ԱՄՆ քաղաքականության փոփոխության, որովհետեւ Վաշինգթոնն իր հերթին մեծ սխալ գործած կլինի, եթե հաշվի չառնի ուժերի նոր հարաբերակցությունը: Նաթանյահուի հույսը գուցե այն է, որ Տրամպի վարչակազմի պարագայում, հնարավոր կլինի դեռ որոշակի ժամանակ էլ ամերիկյան քաղաքականությունը պահել այսպես ասած նախկին տրամաբանության մեջ: Բայց, եթե մնաց դեմոկրատական վարչակազմ, իսկ դրա հավանականությունը բավականին բարձր է, Իսրայելի հանդեպ ամերիկյան քաղաքականությունը դանդաղ, բայց համառ ու հետևողական փոխվելու է: Եվ բոլորովին օրեր առաջ եղել է դրա օրինակ մի ակնառու նշան: 1971 թվականից՝ պետության կազմավորումից ի վեր առաջին անգամ պաշտոնական այցով Վաշինգթոն էր ժամանել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահը: Սպիտակ տանը նրան ընդունել եւ եւ կարգել «արտաբլոկային դաշնակից»: Եվ էականը՝ Վաշինգտոն այցից հետո տարածվեց տեղեկություն, որ Արաբական Էմիրությունները կարող են դառնալ չիպերի արտադրության համաշխարհային կենտրոն: Սա ըստ էության նշանակում է փոխարինել Թայվանին: Ինքնին այս հարցը ուշադրության է արժանի ամերիկա-չինական դիմակայության համատեքստում, բայց նաև Մերձավոր Արևելքում ուժերի հարաբերակցության: Ընդ որում, բոլորովին բացառված չէ, որ Լիբանան ներխուժման որոշման հարցում իր ազդեցությունն է ունեցել նաև ԱՄԷ նախագահի Վաշինգթոն կատարած առաջին պաշտոնական այցի և այնտեղ ձեռք բերած պայմանավորվածությունների հանգամանքը»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
