«Երբ որ գնում եք չպետքական մարդկանց մոտ հարցազրույցների, ինձ վիրավորելիս գլուխներդ մի տմբտմբացրեք». Ալեն Սիմոնյանը` Գառնիկ Դանիելյանին

Ազգային ժողովի ամբիոնից նախագահ Ալեն Սիմոնյանը դիմեց ընդդիմությանը. «Ես խորհուրդ եմ տալիս՝ մարտավարությունը փոխեք, դուք ՀՀ-ում ընդդիմադիր իշխանություն եք, դուք էլ իշխանություն ունեք: Էդքան սրտացավ եք, պրոցես ա տեղի ունենում, որը պատմական ա, որը անդառնալի ա լինելու: Եկեք միասին հասկանանք, միասին քննարկենք, կարող ա դուք էլ մի բանով օգտակար լինեք, մեզ օգնեք, էս հարցը լուծենք: Որովհետև էս ճանապարհով, որ դուք գնում եք, մեկուկես տարի հետո, ընտրություններից հետո, չեք անցնելու Ազգային ժողով, գալու են նոր ուժեր, նոր մարդիկ, ձեր ասելիքն սպառված է և ուղղակի դերակատար փոխելով՝ Վազգեն Մանուկյանին Վազգեն Գալստանյանով փոխելով, չգիտեմ, կասմանավտ բերելով, որևիցե բան չի փոխվելու: Եվ վերջում, պարոն Դանիելյան, երբ որ գնում եք տարբեր հին, չպետքական մարդկանց մոտ հարցազրույցների, ես ձեզ խնդրում եմ, իրենք միգուցե իրենց կարող են թույլ տալ անձնական վիրավորանքներ հնչեցնել իմ հասցեին, օրինակ: Բայց դուք, որ գլխով սենց տմբտմբացնում եք, և շարունակում եք այդ վիրավորանքները, հիշեք, որ մենք ստեղ իրար հետ աշխատում ենք, և դա առնվազն պարկեշտ չի»:

Շաքիում վիրավորում ստացած Անի Ավետիսյանը և նրա երեխաներից երկուսը տուժող են ճանաչվել
5116:12
«Կասեցվել է «Սիթի» ՍՊԸ-ին պատկանող հացի և լավաշի արտադրամասի արտադրական գործունեությունը»․ ՍԱՏՄ
7215:42
Արդյո՞ք պաշտոնանկության պատճառն ադրբեջանցի զինծառայողի ներթափանցումն է եղել
8014:54
«Այդպես էլ չենք դառնում հավաքական ամբողջություն»․ Մարգարիտ Եսայան
7014:42
«Եկեղեցու գույքը՝ շահարկման պատրվակ»․ Եսայի ավագ քահանա Արթենյան
7114:00
Եմենի բանակը վերահսկողության տակ է վերցրել Բաբ էլ-Մանդեբի շրջանում հուսիների դիրքերը
18313:36
«Բնակարանային թանկ վարձավճարների և անշարժ գույքի շուկայի սպեկուլյացիաներին բախվում են նաև մեր քաղաքացիները»․ Անի Սամսոնյան
8112:42
«Ձեր փորձագետների գրագիտությունը սա՞ էր»․ Քրիստինա Վարդանյան
7412:36