«Ժողովուրդը լսեց նրա ստերն ու բացեց Հայաստանի դարպասները»․ Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը․ «6 տարի առաջ Նիկոլը բացեց ոչ թե ԱԺ, այլ Հայաստանի դարպասները թշնամիների առաջ։
2018-ի հոկտեմբերի 2-ը ՀՀ նորագույն պատմության մեջ կմնա որպես ժողովրդավարության և ՀՀ ինքնիշխանության վրա հարձակման օր:
Այդ օրը տեղի ունեցավ աննախադեպ հակաօրինական ճնշում և շանտաժ ՀՀ խորհրդարանի նկատմամբ:
«Կամ ես կլինեմ վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա» շանտաժը երկրին պարտադրած, իշխանությունը զավթած անձը պաշարեց Ազգային ժողովը:
Որևէ միջազգային կառույց ու դեսպանատուն ծպտուն անգամ չհանեց։
Սա ՀՀ Սահմանադրության և օրենքի ոտնահարում էր, որի համար ուշ թե շուտ պատասխանատուները պետք է կանգնեն օրենքի առաջ:
Հանրապետական մեծամասնություն ունեցող խորհրդարանը ճնշումների ներքո ցրվեց և ճանապարհ բացվեց Արցախի ադրբեջանացման ու Հայաստանի թրքացման համար։
Եվ Նիկոլը բերեց պատերազմ, պարտություն և աղետ։
Մինչդեռ 2018-ի հոկտեմբերին նա համոզում էր, թե Ազգային ժողովն է խանգարում, որպեսզի երկիրը զարգանա:
Ժողովուրդը լսեց նրա ստերն ու բացեց Հայաստանի դարպասները ներսից՝ ներքին թշնամու ու թուրքի առաջ»։

«Նախիջևանն արդյո՞ք անկլավ-էքսկլավների խնդրի բաղկացուցիչ մաս կարող է դառնալ ՀՀ իշխանությունների համար». Արման Մելիքյան
4221:18
«Բոլոր շահագրգիռ կողմերը տեղյակ են, որ մենք պատրաստակամ ենք մասնակցելու ԹՐԻՓՓ-ին». Լավրով
8920:54
«Պետության սահմանը քարտեզի վրա գծված գիծ չէ միայն». Դավիթ Անանյան
6519:24
«Տեղի է ունենում մարդկային առաքինությունների նենգափոխում»․ Հակոբ Բադալյան
8317:30
«Աշխարհաքաղաքականությունը կադաստր չէ»․ Վահե Դավթյան
9517:00
«Եթե մինչև 2031թ․ Նիկոլ Փաշինյանը լինի իշխանություն, Հայաստանից ի՞նչ կմնա»․ Ոսկան Սարգսյան
8616:54
ՄԱԿ գլխավոր քարտուղարի և ՇՄ նախարարի համատեղ ասուլիսը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
7716:48
««3+3» ձևաչափով առաջիկա հանդիպումը կարելի է անցկացնել Ադրբեջանում, իսկ հաջորդը՝ Երևանում»․ Լավրով
13116:36