Եվրոխորհրդարանի պատգամավորների հետ քննարկվել են ադրբեջանական հանցագործությունների վերաբերյալ հարցեր

«Թաթոյան» հիմնադրամից հայտնում են․ «Արման Թաթոյանը, Արտակ Բեգլարյանը և Գառնիկ Քերքոնեանը հոկտեմբերի 9-ին Եվրոխորհրդարանի պատգամավորների հետ քննարկել են Արցախի և Հայաստանի ժողովուրդների նկատմամբ ադրբեջանական հանցագործությունների կապակցությամբ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու, արցախահայերի իրենց հայրենիք վերադարձի և Ադրբեջանում ապօրինաբար անազատության մեջ պահվող հայերի հայրենադարձման հետ կապված հարցեր:
Արման Թաթոյանը ներկայացրել է Հայաստանի սահմանային բնակիչների իրավունքների խախտումներն ադրբեջանական զինված ծառայողների կողմից, ինչի հետևանքով մարդիկ զրկված են բնականոն ու անվտանգ կյանքից, սեփականությունից ու ընտանիքի եկամուտը վաստակելու հնարավորությունից:
Արտակ Բեգլարյանը ներկայացրել է Արցախի ժողովրդի շրջափակումը, բռնի տեղահանումն ու այլ զանգվածային հանցագործությունները: Նա ընդգծել է իրականացված ցեղասպանության ու հայրենազրկման համար պատասխանատու անձանց միջազգային պատժի, հայ պատանդների ազատ արձակման, հոգևոր-մշակութային ժառանգության ու մասնավոր սեփականության պաշտպանության և Արցախի ժողովրդի վերադարձի ապահովման անհրաժեշտությունը՝ հատկապես COP29 համաժողովին ընդառաջ:
Գառնիկ Քերքոնյանը վերլուծել է տեղի ունեցած հանցագործությունները միջազգային իրավունքի տեսանկյունից՝ շեշտադրելով ցեղասպանական մտադրության ակնհայտությունը: Նա ուշադրություն է հրավիրել այդ հանցագործությունների հայատյացության համատեքստի վրա՝ ընդգծելով, որ Արցախի ժողովրդի վերադարձի համար անհրաժեշտ է հաշվի առնել այդ առանձնահատկությունները և ապահովել համապատասխան պայմաններ դրա համար:
Այս գործիչների այցն ու հանդիպումները կազմակերպվել են Ֆրանսիայի Հայ դատի գրասենյակի կողմից՝ ներկայացուցիչ Անահիտ Հակոբյանի ուղեկցությամբ»:

«Կապիտուլյանտը օտարերկրյա «կլյաուզնիկներին» օգտագործում է իր շահերի ու ցանկությունների համար»․ Գագիկ Համբարյան
5320:06
«Առկա է ընտրողական արդարադատության ակնհայտ դրսևորում»․ Զարուհի Փոստանջյան
5119:30
«Գույքագրում ենք Սիս համայնքի խնդիրները»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
6119:06
Ինչպե՞ս խուսափել Շենգենյան վիզայի մերժումից. ԱԳՆ-ն ուղեցույց և տեսանյութեր է հրապարակել (տեսանյութ)
6318:24
«Իմ նկատմամբ տեղի ունեցած խտրական վերաբերմունքը «բումերանգի օրենքով» արդարացնելը հիմնազուրկ է»․ Ռուբեն Մելիքյան
6518:00
«Վախի մշտական գեներացման ֆոնին առավել ընդգծված է երևում իրանցիների խիզախ պահվածքը»․ Արման Աբովյան
7217:48
«Իշխանության կամքին ենթարկվելով՝ ԿԸՀ-ն ոչնչացրեց իր միակ առաքելությունը»․ Աննա Կոստանյան (տեսանյութ)
8816:48
«Իրանը չի բանակցի ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգթոնը չի փոխել իր մոտեցումները»․ #Fars
14616:23