«Անգամ առյուծների և կոկորդիլոսների դեմ են պայքարում»․ Մարգարիտ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կրկին ունենք կին քաղբանտարկյալ։ Երբեք չեմ ընդունել քաղաքական գործիչներին ըստ սեռային պատկանելության տարանջատելը, բայց, երբ անչափահաս երեխա ունեցող, երեխաներ ունեցող մորն են փակում, սա հակամարդկային եմ համարում։ Արեգնազ Մանուկյանի հետ անձնական ոչ մի շփում չեմ ունեցել, անգամ նրա՝ տարիներ առաջվա որոշ նախկին լրագրողական գրառումներ ինձ համար անընդունելի են եղել։ Բայց, դա կապ չունի, ես այսօր կտրականապես անընդունելի եմ համարում այն, ինչ արեցին Արեգնազի հետ, երեխաների մոր հետ։ Դատապարտելի և մերժելի է սա։ Երկրորդ կարծիք չի կարող լինել։
Չեմ զարմանում, սրանցից ամեն ինչ սպասելի է,
Քաղաքական բանտարկյալները Հայաստանում այլևս դառնում են մեծամասնություն, կամաց-կամաց անազատության վայրերը լցվում են մարդկանցով, որ հանցագործ չեն, գողավազակ չեն, մարդասպան չեն։ Այս մարդկանց միակ «մեղքը» այս իշխանությունը չընդունելն է, սրանց քննադատելը, սկզբունք, նվիրվածություն, հայրենատիրություն ունենալը։ Սա է առանց իզմերի, դեմոկրատիայի իմիտացիա անող իշխանություն ծրագիրը՝ վախի մթնոլորտ են գեներացնում։ Եւ, ոչ ոք չգիտի թե քանի քաղքական բանտարկյալ կա մեր երկրում։
Շատ եմ ուզում էս «դեմոկրատիան» «արտահանձնվի» նույն ներմուծողներին՝ «եվրոչինովնիկների» և իրենց երկրներին։
Հ․Գ․Սրանք անգամ առյուծների և կոկորդիլոսների դեմ են պայքարում, հայ մարդն ո՞վ է, որ չհոշոտեն»։

«Ձեր որդու վերադարձի տեսանյութը հանրայնացնելիս ձեր աչքի առաջ չեկա՞ն այն ծնողները, որոնց որդիները տուն չվերադարձան». Նաիրա Մարգարյան
1720:42
«Նախքան բոլորիս Ուսամա Բեն Լադենի հետ համեմատելը՝ սովորիր մտածել». Միհրան Մախսուդյան
2620:36
Իսրայելը հարվածել է թուրք-սիրիական սահմանին մոտ գտնվող ավիաբազային
7219:24
Զելենսկին Ռադային է ներկայացրել պաշտպանության և արտաքին գործերի նախարարների թեկնածությունները
5718:54
Ադրբեջանը դատական հայց է ներկայացրել CNN-ի դեմ
11518:28
«ԱԺ-ում պետք է բացել անգրագիտության լիկկայան, որ պատգամավորները հաշվել սովորեն»․ Ոսկան Սարգսյան
6918:00
«Մեր երկրի ամենամեծ խնդիրներից մեկը քննադատական մտքի դեֆիցիտն է»․ Վահրամ Մարտիրոսյան
7317:30
«Մայիսին փոխել էին մինչև օդանավակայան ասֆալտի ծածկույթը, օգոստոսին նորից ասֆալտապատում են»․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ)
6917:18