Հայտնի է` ինչու են հրաժարական ներկայացրել Հակոբ Վարդանյանը և Գարեգին Բաղրամյանը
![]() 273 Ուրբաթ, 11 հոկտեմբերի, 2024 թ., 02:00 Հոկտեմբերի 10-ին պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը: Վերջինս այդ պաշտոնում էր նշանակվել 2018թ. հունիսին: Մինչ այդ Վարդանյանը բարձր պաշտոններ է զբաղեցրել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում, «Տաշիր Գրուպ»-ում և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ում: «Նյուզ»-ի տեղեկություններով՝ ՏԿԵ փոխնախարարի հրաժարականը կապ ունի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանի ազատման դիմումի հետ: Երկու բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականների որոշումը պայմանավորված է Էլեկտրական էներգիայի մատակարարման ոլորտում առկա խնդիրների հարցով վերջերս ԱԺ-ում տեղի ունեցած լսումներով, ինչպես նաև էլեկտրաէներգետիկ ոլորտի պատասխանատուների նկատմամբ իշխանությունների խորը դժգոհությամբ և անվստահությամբ: Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
