Վրաստանը կրկին հրաժարվել է մասնակցել Ստամբուլում կայանալիք` «3+3» ձևաչափով հանդիպմանը

Վրաստանը չի մասնակցի հոկտեմբերի 18-ին Ստամբուլում կայանալիք՝ «3+3» հարթակի երրորդ հանդիպմանը։ «Վրաստանը վաղուց հայտարարել է՝ այս ֆորմատով չի աշխատում»,- ՏԱՍՍ-ին հայտնել են Վրաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը։ Տարածաշրջանային այս ձևաչափով հերթական հանդիպմանն իր մասնակցությունը Երևանն արդեն հաստատել է․ արտաքին գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանը կմեկնի Թուրքիա։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի մասնակցությունը նույնպես հաստատվել է։
«3+3»-ը 44-օրյա պատերազմից հետո Թուրքիայի նախաձեռնած և Ռուսաստանի աջակցությունը ստացած տարածաշրջանային համագործակցության ձևաչափ է։ Այն ենթադրում է հարավկովկասյան երեք երկրների՝ Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև տարածաշրջանի երեք տերությունների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությունը։ Վրաստանը մինչ այս չի մասնակցել հանդիպումներից և ոչ մեկին՝ պատճառաբանելով Ռուսաստանի հետ հակասությունները։ Այս հարթակի առաջին նիստը 2021-ին անցկացվեց՝ Մոսկվայում փոխարտգործնախարարները հանդիպեցին, անցած տարի Թեհրանում կայացած նիստն արդեն նախարարների մակարդակով էր։

«Բաքվի և Երևանի միջև կայուն խաղաղությունը կամրապնդի տարածաշրջանի կայունությունը»․ Moody’s
6020:37
«Վաղը ՔՊ-ն է կանգնելու նույն կոտրված հայելու առաջ»․ Սոնա Աղեկյան
7417:36
«224 զոհվածների տարելիցը պետական օրակարգում գրեթե չերևաց»․ Դավիթ Անանյան
7317:24
«Մակրոնը սահմանել է իր անհատական հակառեկորդը»․ Արտակ Զաքարյան
7417:12
«Խաղաղություն չի լինում, եթե կոնֆլիկտի պատճառները չեն քննարկվում և չեն հաղթահարվում»․ Իրինա Յոլյան
7516:54
«Ադրբեջանն իր հետագա քաղաքական պահանջների համար հիմք է ստեղծում». Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
6416:48
«ԱՄՆ-ն ցանկանում է վերադառնալ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին»․ #CNN
17416:42
Ռուբեն Մխիթարյանը՝ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու (տեսանյութ)
6016:36