«Պետություն-մասնավոր համագործակցությո՞ւն, թե՞ խնամի-ծանոթ-բարեկամ». Անուշ Պողոսյան

«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՊԵՏՈՒԹՅՈՒՆ–ՄԱՍՆԱՎՈՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒ՞Ն, ԹԵ՞ ԽՆԱՄԻ-ԾԱՆՈԹ-ԲԱՐԵԿԱՄ
Այսօր առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անձամբ է այցելել «Գյումրի» բժշկական կենտրոն՝ աշխատակազմին ներկայացնելու բժշկական կենտրոնի տնօրենի նորանշանակ ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Գևորգյանին։
Նշանակումն ուշագրավ է մի քանի առումով։
Նախ՝ Դավիթ Գևորգյանը, թեև ծնունդով Շիրակի մարզից է, մասնագիտական գործունեությունը հիմնականում ծավալել է Երևանում։ Մինչ նշանակումը նա աշխատել է Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնի ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբուժության բաժանմունքում՝ որպես վիրաբույժ։
Այսպիսով, Արմեն Իսահակյանից հետո «Գյումրի» բժշկական կենտրոնի ղեկավարումը վստահվել է ոչ թե կառույցի ներսում երկար տարիներ աշխատած և համակարգին քաջատեղյակ մասնագետին, այլ Երևանից հրավիրված բժշկին։
Արդյո՞ք նորանշանակ պաշտոնյան նշանակվել է «Գյումրի» ԲԿ-ն կառավարելու համար, թե՞ նրա նշանակման հիմքում կան նաև «Էրեբունի» և «Նաիրի» բժշկական կենտրոնների հետ կապված այլ նպատակներ։
Կամ գուցե նախարարը չափազանց բարձր է գնահատում «Էրեբունի» ԲԿ-ի շարքային վիրաբույժի կառավարչական փորձը, որի մասին, առնվազն հանրությանը, տեղեկություններ հայտնի չեն։
Իսկ գուցե այս նշանակման հարցում աշխատել է Խ-Ծ-Բ (խնամի-ծանոթ-բարեկամ) սկզբունքը։
Ժամանակը ցույց կտա։
Հ.Գ. Առողջապահության նախարարին խնդրում եմ հրապարակել նորանշանակ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Գևորգյանի ամբողջական մասնագիտական կենսագրությունը՝ կրթության, մասնագիտական աշխատանքային ստաժի և կառավարչական փորձի վերաբերյալ տվյալներով, որպեսզի հանրությունը հնարավորություն ունենա գնահատելու՝ արդյոք նրա նշանակումը համապատասխանում է օրենքով սահմանված պահանջներին և արդյոք պահպանվել են նշանակման համար անհրաժեշտ իրավական չափանիշները»։

ԱՄՆ-ի երրորդ ավիակիրն է ժամանել Մերձավոր Արևելք
34Երեկ, 23:55
«Պետություն-մասնավոր համագործակցությո՞ւն, թե՞ խնամի-ծանոթ-բարեկամ». Անուշ Պողոսյան
22Երեկ, 23:48
Իրանը Հորմուզի նեղուցի վրա խոցել է ամերիկյան MQ-1 անօդաչու թռչող սարք
38Երեկ, 23:43
Սաուդյան Արաբիայում հայտնաբերվել են անսովոր երկրաչափությամբ առեղծվածային քարե շրջաններ (լուսանկար)
56Երեկ, 23:30
Ղրիմի կամուրջը զգալի վնասներ է կրել Ուկրաինայի ԶՈՒ հարվածի հետևանքով․ կամարը թեքվել է
69Երեկ, 23:19
Աննա Հակոբյանն ու Սրբուհի Գալյանը ներկա են եղել ընտանեկան բռնության թեմայով բանավեճին
61Երեկ, 22:42
Վաղարշապատի ասֆալտը շերտ-շերտ պոկվում է (տեսանյութ)
72Երեկ, 22:12
«Ներողություն եմ հայցում պարոն Մուրազիից». Տիգրան Խզմալյան
95Երեկ, 21:54