«Մոսկվան չի գործածում «Զանգեզուրի միջանցք» եզրույթը». Մարիա Զախարովան` ադրբեջանցի լրագրողին
![]() 251 Չորեքշաբթի, 16 հոկտեմբերի, 2024 թ., 22:42 ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր իր ավանդական ճեպազրույցի ժամանակ, պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին, արձանագրել է, որ Մոսկվան չի գործածում «Զանգեզուրի միջանցք» եզրույթը։ «Գիտեք, ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել և ևս մեկ անգամ հիշեցնել, որ մենք ուղղակիորեն չենք գործածում «Զանգեզուրի միջանցք» եզրույթը, որի մասին խոսում եք։ Մենք չենք կիրառում այդ տերմինաբանությունը։ Հայ-իրանական և հայ-թուրքական սահմանին ռուս սահմանապահների առկայության հարցը բոլորովին այլ թեմա է։ Ինչ վերաբերում է ռուսական դիրքորոշմանը հաղորդակցությունների ապաշրջափակման թեմայով, մենք արդեն մեկնաբանել ենք դա, և ինձ թվում է՝ դուք լավ գիտեք մեր դիրքորոշումը, իսկ այն չի փոխվել։ Այն լուծվում է համապատասխան ձևաչափերով։ Մենք դրա համար անում ենք հնարավորը»,- նշել է Մարիա Զախարովան։ |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
