Սկանդալ Թուրքիայում. տասնյակ նորածինների մահվան գործով 22 բժիշկ ու բուժքույր է ձերբակալվել

Թուրքիայի արդարադատության նախարար Յըլմազ Թունչն ուրբաթ օրը հայտարարել է, որ Ստամբուլի կլինիկաներում հանցավոր սխեմա կազմակերպած բժիշկների հանցախմբի գործով դատարանը ձերբակալել է 22 մեղադրյալի, որոնց գործողությունների պատճառով ավելի քան 20 երեխա է մահացել։
«Հետաքննությունն սկսվել է 2023 թվականի մայիսի 21-ին Բույուքչեքմեջեի շրջանի դատախազության կողմից՝ մի շարք մասնավոր կլինիկաներում անմարդկային և ոչ ադեկվատ պայմանների պատճառով երեխաների մահվան վերաբերյալ բողոքներ ստանալուց հետո, 22-ը ձերբակալված են»,- գրել է Թունչը X սոցիալական ցանցում: Նա նշել է, որ դատախազին սպառնացող ութ անձանց նկատմամբ առանձին հետաքննություն է սկսվել, նրանցից հինգը ձերբակալվել են։
Ստամբուլի դատախազները մեղադրյալների համար պահանջում են 10-589 տարվա ազատազրկում։ Խմբի գործում ներգրավված են տասնյակ կասկածյալներ, այդ թվում՝ կազմակերպված հանցավոր խմբի ղեկավար Ֆիրաթ Սարին, ով մանկաբույժ էր աշխատում Ստամբուլի Էսենյուրթ թաղամասի հիվանդանոցում։ Մեղադրական եզրակացության համաձայն՝ խմբի անդամները նորածինների ծնողներին ստիպել են գնալ «բժիշկների» ընտրած մասնավոր հիվանդանոցներից մեկը, որտեղ երեխաներին տեղավորել են նորածնային բաժանմունքներ, այդպիսով բժիշկները 3-4 անգամ ավելի շատ գումար են ստացել, քան պետական հիվանդանոցներում: Նաև երեխաներին սպասվածից մի քանի անգամ ավելի երկար են հիվանդանոցներում թողել։ Գործի շրջանակներում հետաքննվում է առնվազն 21 նորածնի մահվան դեպք։
Լրատվամիջոցները հրապարակել են գործով ներգրավված 19 մասնավոր հիվանդանոցների ցուցակը, Թուրքիայի առողջապահության նախարարն ասել է, որ դրանցից երկուսի գործունեությունն արդեն կասեցվել է, ցուցակը կընդլայնվի։
Մեղադրող կողմը կարծում է, որ մահվան պատճառը եղել են վարակները, որոնցով երեխաները վարակվել են նորածնային բաժանմունքներում, ինչպես նաև հիվանդանոցներում բժիշկների ընդհանուր պակասը: Երեխաներին հաճախ խնամել են բուժքույրերը, որոնք բժիշկ էին ձևացել։ Բանդայի մի շարք անդամներ մեղադրվում են հիվանդանոցներից թմրանյութեր վաճառելու մեջ։
Մեղադրական եզրակացությունը բաղկացած է գրեթե 500 էջից և պարունակում է, ի թիվս այլ բաների, «բժիշկների» խոսակցությունների սղագրությունները, որոնք հաճախ ծաղրել են նորածինների ծնողներին, որոնց կյանքին վտանգ է սպառնացել։

«Առողջապահության ապահովագրման նոր համակարգի բյուջեն երկու շաբաթ առաջ սպառվել է, փողը կերել-պրծել են». Արթուր Դանիելյան
142Երեկ, 00:06
«Հայաստանը շարունակում է մնալ սրտանոթային հիվանդություններից մահացության առաջատար երկրների շարքում»․ Անուշ Պողոսյան
27801.06.2026, 15:18
Գորիսի ԲԿ-ի նախկին տնօրենի գույքի վրա արգելանք է դրվել
64225.05.2026, 19:18
«Տարվա կեսին չհասած՝ դեղերի բյուջեն արդեն «չի դիմացել»»․ Անուշ Պողոսյան
65125.05.2026, 13:24
Անահիտ Ավանեսյանը «մեծ ախորժակ» ունի․ «Հրապարակ»
68423.05.2026, 09:12
«Էներգետիկ ըմպելիքների օգտագործումն ունի որոշակի վտանգներ»․ ՀՀ ԱՆ
76321.05.2026, 00:30
ԱՀԿ-ն գրանցել է Էբոլայով հիվանդացության ավելի քան 500 ենթադրվող դեպք և 130 մահ
291919.05.2026, 18:13
«Ալկոհոլի ազդեցությունն առողջության վրա և կախվածության ռիսկերը». ԱՆ
103116.05.2026, 02:06