Ալեն Սիմոնյանը պատմել է` ինչու է Ադրբեջանի խորհրդարանի նախագահը չեղարկել հանդիպումը
![]() 333 Շաբաթ, 19 հոկտեմբերի, 2024 թ., 19:54 Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն «Ազատությանը» տված հարցազրույցում պատասխանեց հարցին՝ ինչո՞ւ չկայացավ հանդիպումը Գաֆարովայի հետ: «Ունեցել ենք երկու հանդիպում իմ գործընկերոջ հետ, և պետք է ասեմ, որ հանդիպումներն անցել են բավականին հասկանալի և բավականին կառուցողական տրամաբանության մեջ, և 2-րդ հանդիպման ժամանակ ես խնդրեցի, առաջարկեցի՝ քննարկենք պառլամենտական մակարդակով գերիների հարց և հնարավորություն ունենանք այդ մակարդակով գոնե 3 գերի վերադարձնել Հայաստանի Հանրապետություն։ Եվ իմ գործընկերն ասաց, որ դա կքննարկի և կպատասխանի։ Հետո մենք Դուշանբեում էինք տիկին Գաֆարովայի հետ, և 3 օր իրար հետ տարբեր միջոցառումների ենք մասնակցել, և որևէ ձևով ես որևիցե ակնարկ կամ ինֆորմացիա չեմ ստացել առ այն, որ մենք չենք հանդիպելու։ Միայն, երբ որ մենք արդեն մեկնում էինք Ժնև, ինքնաթիռի մեջ իմ օգնականներն ասացին՝ գիտեք չէ, Ժնև ենք գնում, բայց հանդիպումը չեղարկվել է։ Ինձ համար, անկեղծ ասած, զարմանալի էր և ցավալի էր։ Օգնականս գրեց՝ ի՞նչն է պատճառը, և ի պատասխան մեզ ասացին, որ նախ իմ որոշ հայտարարությունները, երկրորդը՝ Ֆրանկոֆոնիայի ընթացքում տեղի ունեցածը և այլն։ Օգնականս փորձեց ճշտել՝ ի՞նչ հայտարարության մասին է խոսքը։ Չնայած ես ենթադրում եմ՝ ինչ հայտարարության մասին է խոսքը՝ պատմական հայրենիքի փնտրտուքի վերաբերյալ իմ հայտարարության վերաբերյալ։ Դա ուղղակի արձագանք էր բազմաթիվ և՛ ատելություն, և՛ թշնամանք իր մեջ պարունակող հայտարարություններին, որ հնչել էին Բաքվից։ Ինչ վերաբերում է Ֆրանկոֆոնիային, հայկական պառլամենտը որևէ ձևով չի մասնակցում Ֆրանկոֆոնիային, և ներեցեք, բայց 50-ից ավելի երկիր կա այդ ընտանիքում։ Եվ չեմ կարծում, որ Հայաստանը այդքան ազդեցիկ է, և իմ օգնականը գրել էր, որ դա աշխարհի արձագանքն է նույն այդ հայտարարություններին և գործողություններին։ Մենք այնտեղից որևիցե հստակ պատասխան չստացանք, որին ի պատասխան ես նորից առաջարկեցի՝ որևէ Ձեզ հարմար պահի ես պատրաստ եմ հանդիպել և շարունակել, որովհետև այս ֆորմատը գոյություն ունի հենց դրա համար, որպեսզի մենք քննարկենք խնդիրները, բայց մի որոշ ժամանակ անց տեղից պատասխանեցին, որ չէ, մեր տեսակետը չի փոխվել, մենք չենք հանդիպել»,- պատասխանեց ԱԺ նախագահը: Առավել մանրամասն՝ հարցազրույցում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
