««Զավակին խժռող ծնող» ձևակերպումը սկզբունքորեն անընդունելի ձևակերպում է»․ Արթուր Ղամբարյան
![]() 304 Կիրակի, 20 հոկտեմբերի, 2024 թ., 11:12 «Անկախության հռչակագիրը դրեց անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը, իսկ ՀՀ սահմանադրական դատարանը դրեց Հայաստանի երրորդ Հանրապետության իրավական հիմքերի կազմալուծման գործընթացի սկիզբը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ Քննչական կոմիտեի նախկին փոխնախագահ Արթուր Ղամբարյանը՝ կցելով հարցազրույցի տեսանյութը։ Հարցազրույցում անդրադառնալով ՍԴ-ի՝ «․․․հռչակագիրը վերածելու է «զավակին խժռող ծնողի»» ձևակերպմանը, Ղամբարյանը նշել է, որ դատական ակտերի պատճառաբանության ավանդույթների տեսանկյունից նման ձևակերպումներն ընդունված չեն։ «Հետխորհրդային պետություններում կա՛մ չկան, կա՛մ քիչ կհանդիպեն դատական ակտեր, որտեղ դասական իրավաբանական կրթություն ունեցող անձնավորությունը դատական ակտերում նման ձևակերպում թույլ կտա։ Փորձել եմ նաև ճշտել, թե արդյոք ՍԴ-ն իր դատական ակտերում երբևէ նմանատիպ ոչ ստանդարտ ձևակերպումներ օգտագործե՞լ է, թե՞ ոչ, ինձ ասացին մի օրինակ՝ «առնետավազք» ձևակերպումը, այն էլ՝ ուղիղ մեջբերել է մամուլին, վկայակոչել է մամուլում օգտագործված ձևակերպում և ոչ թե իր կողմից է գործածել»,- նշել է նա։ Մանրամասները՝ տեսանյութում։ Աղբյուրը` Արթուր Ղամբարյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
