Վանաձորում թալանել են մի քանի մանկապարտեզ
![]() 505 Կիրակի, 20 հոկտեմբերի, 2024 թ., 16:48 Վերջին օրերին Լոռու մարզում սնկի նման աճել են անձնական ունեցվածքի գողության դեպքերը, իսկ Վանաձորում գողերը ոտնձգություն են կատարել նաև մանկապարտեզների նկատմամբ։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, հոկտեմբերի 14-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Լոռու մարզային վարչության կառավարման կենտրոն է ահազանգել Վանաձոր քաղաքի բնակիչ 52-ամյա Գայանե Սարգսյանը և հայտնել, որ թիվ 33 մանկապարտեզից գողություն է կատարվել։ Նա ոստիկաններին հայտնել է, որ անհայտ անձը կամ անձինք հոկտեմբերի 11-ից մինչև հոկտեմբերի 14-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ, Տաշիրի խճուղում գործող թիվ 33 մանկապարտեզի մուտքի և իր աշխատասենյակ դռները բացելու միջոցով մտել են ներս և այնտեղից հափշտակել գումար, ալկոհոլային խմիչքներ և մեծ քանակի 500-դրամանոց մետաղադրամներ։ Մինչ ոստիկաններն ու քննիչները ձեռնարկում էին անհրաժեշտ գործողություններ՝ հանցագործությունը կատարած անձի կամ անձանց ինքնությունը պարզելու համար, հոկտեմբերի 17-ին ոստիկանության Տարոնի բաժին է ահազանգում Լոռու մարզի բնակիչ 42-ամյա Արմենուհի Մարկոսյանը և հայտնում, որ հոկտեմբերի 16-ից 17-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Տարոն 2 ՔՇՀ 3 հասցեում գտնվող թիվ 40 մանկապարտեզի մուտքի դուռը լինգով բացել, մտել են ներս և միջանցքից գողացել ջեռուցման կաթսա։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մի քանի մանկապարտեզներում նույնպես տեղի են ունեցել գողության դեպքեր, սակայն այդ մասին մանկապարտեզի աշխատակազմից հրաժարվել են հայտնել ոստիկանություն՝ պատճառաբանելով՝ «մեկ ա չեն գտնելու, մեզ էլ գործից կտրելու են, հավայի տանեն-բերեն»։ |
BMW-ն հայտնվել է Դեբեդ գետում. 1 հոգի փրկվել է, մյուսին որոնում են
8217:36Իրանում պայթյունի զոհերի թիվը հասել է 100-ի
15016:57Երևանում հնդիկները մտել են իրենց հայրենակիցների տուն, նրանց ծեծել ու թալանել են
12916:24Որդին պնդում է՝ մայրը մահացել է «Արմենիա» ԲԿ-ի բժիշկների անուշադրության հետևանքով
23311:36Գագիկ Մելքոնյանի մեքենան վթարի է ենթարկվել (տեսանյութ)
24010:36Իսակովի պողոտայում մեքենան հայտնվել է մեծ փոսում (տեսանյութ)
24710:24Երկրաշարժ՝ Գավառ քաղաքից 12 կմ հարավ
13409:48Սարյան փողոցում պայթյունի հետևանքով վնասվել է 5 տրանսպորտային միջոց (տեսանյութ)
311Երեկ, 23:30