«Արամ Սարգսյանը ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանն է իր կոալիցիոն կցորդը»․ Անդրանիկ Թևանյան
![]() 301 Ուրբաթ, 02 մայիսի, 2025 թ., 15:30 «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան եթերով անդրադարձել է Նոր Նորքի թաղապետի և բլոգեր Արթուր Չախոյանի միջև տեղի ունեցած միջադեպին, «Հանրապետություն» կուսակցության և նրա անդամների արձագանքներին։ Նա ընդգծել է, որ «Հանրապետություն»-ը շանտաժի է ենթարկում Նիկոլ Փաշինյանին, որ եթե հեռացնեն իրենց կուսակցության պաշտոնյային, ապա իրենք կոալիցիայից դուրս կգան, այն կփլուզվի, ՔՊ-ն էլ կզրկվի այն իշխանությունից, որը զոռով էր ձեռք բերել։ «ՔՊ-ն իրեն կցել է «Հանրապետություն» կուսակցությանը, դիմացը խոստացել են թալանի իրավունք։ Արամ Սարգսյանը հենց այդ թալանի իրավունքն է պաշտպանում՝ աշխարհաքաղաքական ձևակերպումների ներքո։ Հետո ՔՊ-ն տեսել է, որ այդ կցորդը դեռևս բավարար չէ իրենց աթոռը պահելու համար, գործարքի է գնացել, ստվերային պրոցեսների մեջ է մտել «Հանրային ձայն» խմբակցության հետ և պաշտպանել է իրենց թալանելու իրավունքն՝ արդեն կոլեկտիվ ձևով։ Հիմա Արամ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին ասում է՝ եթե դուք իմ թալանի իրավունքը չպաշտպանեք, ես այնպես կանեմ, որ ճգնաժան առաջանա Երևանում, և դուք ստիպված գնաք արտահերթ ընտրությունների, ինչից Փաշինյանը սարսափում է։ Այս շանտաժի լեզվով խոսելով՝ Արամ Սարգսյանը ցույց է տալիս, որ արդեն ոչ թե ինքն է Նիկոլ Փաշինյանի կոալիցիոն կցորդը, այլ Նիկոլ Փաշինյանն է իր կոալիցիոն կցորդը Երևան քաղաքում։ Հիմա գնդակը Նիկոլ Փաշինյան-Տիգրան Ավինյան զույգի դաշտում է, և եթե նրանք պաշտոնանկ չեն անում «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցչին, ուրեմն ընդունում են, որ իրենք բացառապես զրո են»,- ասել է Թևանյանը։ Աղբյուրը` Անդրանիկ Թևանյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
