«Հիմա Ադրբեջանն ավելի բռնապետական է, քան մինչև 2020-ը»․ Տաթևիկ Հայրապետյան
![]() 227 Ուրբաթ, 02 մայիսի, 2025 թ., 16:36 Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի թելեգրամյան գրառումը․ «Մոտ մեկ ամիս առաջ գրառում էի արել այն մասին, որ Ադրբեջանում մի քանի քաղբանտարկյալ միաժամանակ հացադուլ է հայտարարել։ Նրանցից Թոֆիգ Յագուբլուն շարունակում է մինչ օրս մնալ հացադուլի մեջ, այսինքն՝ արդեն մեկ ամիս։ Նրա վիճակը գնահատվում է ծանր։ Փաստաբանների բոլոր միջնորդությունները, որպեսզի նա բժշկական զննության ենթարկվի, մերժվել են։ Յագուբլուի ընտանիքի անդամները ահազանգում են, որ նա կորցրել է հիշողությունը ու ցանկացած պահի կարող է մահանալ։ Նշեմ, որ Յագուբլուն դեռ շուտվանից է հայտնվել ադրբեջանական իշխանությունների թիրախում։ Նա դեռ 2020 թվականին, երբ հերթական անգամ իր քաղաքական հայացքների համար բանտում էր, հացադուլ էր հայտարարել, օգոստոս ամսին՝ Արցախի դեմ հարձակումից առաջ, Ալիևը ժեստ արեց ու ազատ արձակեց նրան՝ կանխելով մահը։ Հիմա ակնհայտ է, որ Ալիևը նման բան անելու միտում չունի։ Ասեմ, թե ինչու եմ այս թեմայի մասին գրում, որովհետև Ադրբեջանի իշխանությունների բոլոր քննադատները, հատուկենտ բացառությունները հանած, պաշտպանել են Արցախի դեմ նրան ագրեսիվ քայլերը, ուղղակի ծափ են տվել պատերազմին ու հայերի դեմ իրականացվող հանցանքներին։ Նրանցից շատերը մտածել են, որ Արցախի թեման «փակելուց» հետո, Ադրբեջանը փոխվելու է, Ալիևն ավելի հանդուրժող է դառնալու քննադատության հանդեպ։ Բայց ամեն ինչ գնաց ճիշտ հակառակ ուղղությամբ։ Ալիևը դարձավ ավելի անհանդուրժող ու անողոք իր ներքին քննադատների հանդեպ։ Յագուբլուն էլ դրանցից մեկն է։ Ադրբեջանի ժողովրդավար լինելու միակ հնարավորությունը դա Արցախի հարցի խաղաղ կարգավորումն էր՝ հիմնված փոխզիջումների ու հանդուրժողականության վրա։ Հենց սա էլ իմանալով՝ Ալիևը պատերազմը դարձրեց իր կյանքի առաքելությունը (ձևակերպումը հենց նրանն է)՝ դրանով իսկ բացառելով այդ երկրի բռնապետական վարչակարգի հարցում որևէ փոփոխություն ու ներքին հանդուրժողականության կամ քննադատության որևէ հնարավորություն։ Հավատացե՛ք հիմա Ադրբեջանը շատ ավելի բռնապետական է ու անհանդուրժող, քան մինչև 2020 թվականի ագրեսիվ պատերազմը»։ Աղբյուրը` Տաթևիկ Հայրապետյան |

«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
2509:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
5909:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
366Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
360Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
357Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
233Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
312Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
270Երեկ, 11:07
