«Նարեկ Մալյանը փրկօղակ է գցում Նիկոլ Փաշինյանի կողմ՝ փորձելով սրբագրել ՔՊ-ականներին»․ Արթուր Սուքոյան
144
Երեկ, 14:30
Պատգամնավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վերջերս Նարեկ Մալյանը, ով ժամանակավոր չէր սպասարկվում, կրկին «ներբեռնել» են «ափդեյթ» արած տարբերակով բայց հին բազայով ու դրել գործի։ Այս անգամ էլ, ինչպես 2018-ին, ընդդեմ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի։ Նրա կեղծիքներին չենք արձագանքել՝ պարզապես նկատելով, որ Մալյանի և նմանատիպ մարդկանց քննադատությունը ակնհայտորեն նպաստում է Քոչարյանի վարկանիշի բարձրացմանը։ Եվ այսօր էլ չեմ անդրադառնա նրա հնչեցրած ստերին։ Պատճառը նույնն է. երբ մարդն աշխատում է քո օգտին, ինչո՞ւ է պետք խանգարել։ Բայց եղել են հայտարարություններ, որոնք դուրս էին մեզ ուղղված քննադատության շրջանակից։ Դրանք այնպիսի ձևով էին արդարացնում ՔՊ-ին, որ նույնիսկ ՔՊ սատելիտ ուժերն իրենց թույլ չեն տա նման ուղղակի խոսք: Դրանք հայտարարություններ են, որոնք ոչ միայն անընդունելի են հայ մարդու համար, այլ նաև պարզապես առնվազն անհասկանալի լսել այն մարդուց, ով իրեն ընդդիմադիր է ներկայացնում և ամբիցիաներ ունի՝ ընդդիմադիր նախաձեռնությամբ հանդես գալու։ Եթե ես կարող եմ տարբեր պատճառներով չարձագանքել մեզ ուղղված քննադատություններին, ապա չեմ կարող անարձագանք թողնել ՔՊ-ին արդարացնելու որևէ փորձ։ Իսկ թե Մալյանին կհաջողվի՞ արդարացնել ՔՊ-ին՝ թողնում եմ ժողովրդի դատին։ Նրա հնչեցրած ընդամենը երկուսը. 1. Ասում է, թե՝ «բացի իշխող կուսակցության 11 պատգամավորներից, մնացածների մեղքի բաժինը ըստ էության այդքան էլ մեծ չէ»։ 2. Նա նաև հայտարարում է, որ պատրաստ է ֆինանսապես աջակցել այն ՔՊ-ականներին, ովքեր ունեն սոցիալական երաշխիքների կարիք և կմիանան Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացին։ Մասնավորապես՝ նշում է, որ պատրաստ է փակել նրանց հիփոթեքային վարկերը նորակառույցներում։ Չգիտեմ՝ կարիք կա՞ սա մեկնաբանել, թե՞ ոչ, բայց հակիրճ ասեմ. Մալյանը փրկարար օղակ է գցում Նիկոլ Փաշինյանի կողմ՝ փորձելով սրբագրել ՔՊ-ականներին՝ ներկայացնելով նրանց որպես իբր կոռուպցիայից զերծ, պարզապես ֆինանսապես խոցելի անձինք։ Մինչդեռ բոլորս խոսում ենք, փաստարկում, բազմաթիվ լրատվամիջոցներ ծավալուն հետաքննություններ են իրականացնում, որոնք ապացուցում են ՔՊ-ի թաթախվածությունն ամենաբարձր մակարդակի կոռուպցիայի մեջ։ Եվ ի հայտ է գալիս մեկը, ով ասում է՝ «ոչ, ժողովո՛ւրդ, նրանք սոցիալական խնդիրներ ունեն»։ Այսպես ստեղծվում է մի իրադրություն, որտեղ ՔՊ պատգամավորը ներկայացվում է որպես պարզապես աշխատավարձով ապրող մարդ։ Ավելին՝ սա ևս մեկ ապացույց է, թե ինչու եմ սա համարում ՔՊ-ին սրբագրելու փորձ. քանի որ Նարեկը գիտի որ նույնիսկ եթե անվստահություն հայտնեն և ունենանք նոր վարչապետ այդ պատգամավորների լիազորությունները չեն դադարելու և շարունակելու են աշխատավարձ ստանալ մինչև նոր ԱԺ ձևավորումը։ Ինչ վերաբերում է «մեղքի բաժինների» չափմանը, որը Մալյանն ըստ իր ճաշակի է սահմանում՝ Նարեկը՝ «դատավորի մուրճը» ձեռքին, ասում է՝ սա շատ է մեղավոր, սա՝ ոչ։ Բայց երբ ասում է՝ «ըստ էության մեծ չէ», ինչպե՞ս հասկանալ դա։ ՔՊ պատգամավորները, ովքեր 5000 զոհի պատճառ են, ինչ-որ ձևով «ըստ էության» մեղավոր չեն, որովհետև Նարեկ Մալյանը ինչ-որ բանաձև ունի, որտեղ մեկը 3000 զոհի պատճառ ա, մյուսը 50, իսկ մեկը ընդանրապես չունի։ Հ.Գ. Վերջերս ինձ հանգիստ չի տալիս մի միտք, որը, հեռու ապագա չէ։ Երբ իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը հայտնվի ճաղերի ետևում, մտածում եմ՝ ինչ-որ մեխանիզմ գտնեմ, որ իմ հարկերով դա օրը երեքանգամյա սնունդ չստանա։ Դա ինձ զայրացնում է։ Այսինքն՝ մեկը, ով 5000 զոհի պատճառ դարձաց խմբի պարագլուխն է, ես իմ հարկերից նրան պիտի կերակրե՞մ։ Արդյո՞ք դա չի լինի չափազանց շռայլություն՝ դավաճանի հանդեպ։ Եվ երբ դեռ մտածում եմ՝ ինչ անեմ, հայտնվում է «զուգահեռ ընդդիմություն», որը հայտարարում է. «եկեք ես ձեր վարկերը փակեմ»»։