Երևանում հնդիկները մտել են իրենց հայրենակիցների տուն, նրանց ծեծել ու թալանել են

Ապրիլի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։35-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժին է դիմել Հնդկաստանի քաղաքացի 25-ամյա Մանպրիտ Սինգհինը և հայտնել, որ ապրիլի 12-ի ժամը 02։45-ի սահմաններում ազգությամբ հնդիկ 4 անձ, ապօրինի մուտք գործելով իր տուն, զենքի սպառնալիքով հափշտակել են 100 հազար դրամ, իր և կնոջ բջջային հեռախոսները, փորձել են բռնաբարել իր կնոջը, ծեծի են ենթարկել իրեն, գոտիով և մետաղյա ձողով հարվածներ հասցրել իր մարմնի տարբեր մասերին պատճառելով՝ մարմնական վնասվածք: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հանցանք կատարած անձինք հանդիսանում են Հնդկաստանի քաղաքացիներ 32-ամյա Մակբուլ Մասիհնը, 31-ամյա Ալիշա Մասին և 20-ամյա Բալվա Մասինը։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալները Արթիկ քաղաքում ձերբակալվել և «Ford» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվել են Երևանի քրեական վարչություն, որտեղից էլ տեղափոխվել են համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի ձերբակալվածների պահման վայր: Դեպքի փաստով կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին:

Իտալացի սպորտային լրագրողին դաժանաբար սպանել են
113Երեկ, 23:38
Չինաստանում երեխան խեղդվել է լողավազանի ջրահեռացման խողովակի ջրապտույտի մեջ
111Երեկ, 23:34
Jeland-ը կներկայացնի J6 քրոսովերի նոր տարբերակը
197Երեկ, 20:57
Աֆղանստանի արևելքում հեղեղումների հետևանքով ավելի քան 40 մարդ է զոհվել (տեսանյութ)
381Երեկ, 15:39
«Էփշտեյնի ենթադրյալ հանցակից Սիադին մահացած են գտել»․ #BFMTV
669Երեկ, 13:20
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Կրասնոդարում և Ստավրոպոլի երկրամասում գտնվող Wildberries-ի պահեստներին (տեսանյութ)
365Երեկ, 10:23
Մեծամորում 27-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել է
28421.07.2026, 23:54
«Զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ»․ ՔԿ
29121.07.2026, 21:42