«Դուք ստիպում եք, որ մենք մի հայտարարություն անենք, Ադրբեջանն էլ մի ուրիշն անի». Նիկոլ Փաշինյանը զայրացավ
![]() 320 Չորեքշաբթի, 23 հոկտեմբերի, 2024 թ., 20:18 Ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանի համառ պահանջները՝ նշել այն հստակ ժամկետը, երբ Ադրբեջանը դուրս է գալու մեր բռնազավթված տարածքներից, վարչապետ Նիկոլ Փաշինյանին հունից հանեցին: Ձեռքերի ու դիմախաղերի անկանոն շարժումներով նա զայրացած ասաց. «Հիմա դուք ի՞նչ եք ասում՝ ե՞րբ են դուրս գալու, ե՞րբ են դուրս գալու: Զորքերը հետ տարաք, զորքերը... ...Դուք ուզում եք սահմանազատման գործընթացը դնել մի տրամաբանության մեջ, որ այն առաջ չգնա: Իսկ մեզ պետք ա, որ այն առաջ գնա ու հասնի բոլոր տեղերին: Հասնելու ա ՀՀ-ի սահամանագծի պարագծի բոլոր սահմաններին: Ձեր խնդիրը էն ա, որ, սադրեք: Դուք ուզում եք էմոցիայի ֆոնի վրա էս ամբիոնից անենք մի հայտարարություն, որ դրան ի պատասխան Ադրբեջանն անի մի ուրիշ հայտարարություն, մենք՝ երրորդը, իրենք՝ չորրորդը, որ սահմանազատման գործընթացը մտնի մի փակուղի, դուք էլ ասեք՝ տեսա՞ք, մենք ճիշտ էինք ասում: Դուք դա չեք կարողանալու անել: Մենք հստակ մեր լեգիտիմ ռազմավարությամբ գնալու ենք առաջ և մեզ այս ճանապարհից չեն կարողանալու շեղել»,- ասաց Փաշինյանը: |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
