«ԲՐԻԿՍ-ում Թուրքիայի ներկայության համար «ուրախ» չեն»․ Հակոբ Բադալյան
![]() 245 Ուրբաթ, 25 հոկտեմբերի, 2024 թ., 14:12 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Թուրքական աղբյուրը հայտնում է, որ Հնդկաստանը համաձայն չէ ԲՐԻԿՍ-ին Թուրքիայի անդամությանը, որովհետև վերջինս լավ հարաբերություն ունի Պակիստանի հետ: Ըստ իս, դա ավելի շուտ առիթ է, քան պատճառ: Ըստ իս, ԲՐԻԿՍ-ում Թուրքիայի ներկայությանը «ուրախ» չէ ոչ միայն Հնդկաստանը, այլ գործնականում թերևս բոլորը, կամ շատերը, այդ թվում Ռուսաստանը, Իրանը, Չինաստանը, Եգիպտոսը: Իսկ պատճառն ըստ իս այն է, որ չնայած Էրդողանի հասցեին շռայլվող հաճոյախոսություններին, նրան դիտարկում են պարզապես երկդիմի գործիչ, որի հետ կարճաժամկետ իրավիճակի համար պայմանավորվածություն գուցե հնարավոր է, բայց երկարաժամկետ իմաստով՝ ոչ: Ըստ իս, այդ հարցում էական նշանակություն ունեցավ այն, ինչ 2023 թվականին Էրդողանն արեց Ռուսաստանի առնչությամբ, Արևմուտքի հետ գնալով մի գործարքի, որը ռուսների համար ուներ ռազմավարական նշանակություն՝ հավանություն տվեց Շվեդիային ՆԱՏՕ անդամությանը: Իսկ դա Ռուսաստանի համար ուներ ռազմավարական նշանակություն, որովհետեւ այդ կերպ փաստորեն Բալթիկ ծով «մուտքը» ամբողջապես անցավ ՆԱՏՕ վերահսկողության տիրույթ: Հենց այդ շրջափուլից սկսած է, որ ռուս-թուրքական հարաբերությունը հայտնվել է տեղատվության փուլում: Իսկ դա օրինակ է նաև մյուս երկրների համար: Այստեղ հարկ է թերևս հստակեցնել, որ ԲՐԻԿՍ անդամներին հակաարևմտյանությունը չէ, որ միավորում է: Դա կլինի շատ պարզունակ գնահատում: Նրանց միավորում է «բազմաբեվեռության» գաղափարը: Այսինքն, ոչ ոք ոչ մեկին չի դատապարտի արևմտյան կողմում որևէ երկրի հետ պայմանավորվածության համար: «Բազմաբեվեռության» գաղափարը ոչ թե բացառում է Արևմուտքի հետ գործակցությունը, այլ պարզապես ենթադրում է համատեղ ջանք այդ բազմաբեվեռության կայուն «ինստիտուցիոնալացման» ուղղությամբ: Իսկ դա նշանակում է, որ կարևոր է դառնում ոչ թե անհամաձայնությունների բացառումը, այլ համաձայնությունների հարցում փոխադարձ վստահությունը: Ասել կուզի՝ եթե կարողացանք պայմանավորվել, ապա պետք է լինենք վստահ, որ չեն խախտվի այդ պայմանավորվածությունները: Այդ վստահությունն է, որ չկա Թուրքիայի հանդեպ, հատկապես Շվեդիայի օրինակից հետո: Սա բոլորովին չի նշանակում, որ Անկարան չունի ԲՐԻԿՍ անդամ դառնալու որևէ հեռանկար: Բայց, Թուրքիայի համար ԲՐԻԿՍ անդամները անընդհատ կբարձրացնեն դրա գինը»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
312Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
319Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
326Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
219Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
279Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
255Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
241Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
290Երեկ, 09:52
