«Մենք մեր անելիքներում ևս թերանում ենք»․ Էդվարդ Ասրյանը՝ բանակում շարունակվող արատավոր բարքերի մասին

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում, խոսելով բանակ ներթափանցող բարքերից, նշել է․ «Բանակ են մտնում տարբեր դասակարգերի, հասարակության տարբեր շերտերի զինծառայողներ, որոնց դաստիարակությունը տարբեր է։ Տարբեր վեկտորների, բազմաբնույթ աշխատանք պետք է իրականացվի այդ բարքերն արմատախիլ անելու համար։ Ես միանշանակ չեմ ասում, որ բանակում չկան նաև թերացումներ՝ սկսած ցածր օղակից, մինչև վերջին օղակը, բայց մենք մեր առջև դրված բոլոր անելիքներն անում ենք, որպեսզի դա հասցվի նվազագույնին»։
Անդրադառնալով դիտարկմանը, որ կիսագողական, փողոցային բարքերը բանակում շարունակում են մնալ, Ասրյանը նշել է․ «Այո, որովհետև մենք մեր անելիքներում ևս թերանում ենք, և նաև զինծառայողների մեջ էլ կան այդ բարքերը, որ պետք է հանել մեջներից։ Եթե պատկերացնում եք՝ դա հեշտ պրոցես է, շատ հեշտ պրոցես չէ, շատ դժվար պրոցես է, և այդ պրոցեսը մենք քայլ առ քայլ իրականացնում ենք»։

«Շարունակեք նամակներ գրել Ֆրանսիայի «թագավորին»»․ Բորիս Մուրազի (տեսանյութ)
110:24
Փարիզը մտադիր է համագործակցել Վաշինգթոնի հետ՝ Հորմուզի նեղուցում նավագնացությունը վերականգնելու համար
4510:12
«Արցախցիների հիասթափությունը նրանից է, որ արել են անհնարինը, սակայն թիկունքը դատարկ էր»․ Տիգրան Աբրահամյան
4809:54
«Մերձավոր Արևելքի հակամարտությունները Թուրքիայից և ԱՄՆ-ից պահանջում են սերտ երկխոսություն». Էրդողան (տեսանյութ)
7409:30
«Հայաստանի քաղաքացիները պետք է գնահատեն եվրոինտեգրման վտանգները»․ ՌԴ ԱԳՆ
7809:24
Ռոբերտ Քոչարյանի համակիրը ՔՊ-ի թեկնածուն է. «Ժողովուրդ»
7009:06
Կոպիրկինը հրաժեշտ կտա՞ Հայաստանին․ ՌԴ-ում նրանից դժգոհ են. «Հրապարակ»
5209:00
Այսօր կորոշեն Հայկ Սարգսյանի ճակատագիրը. «Ժողովուրդ»
5608:54