«Զայրացել էի՝ ինչպե՞ս կարելի է բռնությունն արդարացնել»․ Անահիտ Մանասյան

269
Երեքշաբթի, 29 հոկտեմբերի, 2024 թ., 16:48
«Բռնության որևէ դեպք, հատկապես երեխայի նկատմամբ, չի կարող արդարացվել»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով Փոքր Վեդիի մանկապարտեզում դաստիարակի կողմից երեխային բռնության ենթարկվելու միջադեպին և այն դիտարկմանը, որ ծնողները բողոք չներկայացրեցին․ «Ես շատ զայրացել էի հանրային ընդհանուր միջավայրից. այն արդարացնող էր։ Ասում էին՝ տեսեք, ծնողներն էլ ասում են, որ իրենց ծանոթ մարդկանցից է և այլն, հետևաբար բռնության դեպքը կարելի է արդարացնել։ Բռնության որևէ դեպք չի կարող արդարացվել այն հանգամանքի վրա, որ ծնողները նորմալ են համարում դեպքի առկայությունը։ Անկախ ծնողի կամ այլ անձի տեսակետից, իրավասու մարմինները պարտավոր են այդ գործերը պատշաճ քննության առարկա դարձնել»,- ասաց Մանասյանը։

«Իրանը հարստացնում է ուրանը մինչև 60%՝ խաղաղ նպատակներով». Արաղչի
222:48
«Նավթի գները կսկսեն նվազել, հենց որ Իրանը հանձնվի». Թրամփ
2722:30
«Ի՞նչ են զգում նիկոլականները Եռաբլուրում». Արամ Գևորգյան
4621:54
«Չարաբաստիկ պատերազմի առաջին օրվա իմ հիշողությունները». Իշխան Սաղաթելյան
5521:42
««Հանրային»-ի եթերով Թաթայի համերգն անբարոյականություն է պետական մակարդակով». Նարեկ Գալստյան
8820:24
Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Սյունիք
7020:00
Հրդեհի հետևանքով 5000 բաժանորդ հոսանքազրկված է. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
11919:30
«Տաշիրենց բացատրեք, որ Տիգրանաշենի թեման անգամ Տիգրանաշենում ապրողներին չի հուզում». Արգիշտի Կիվիրյան
8619:24