Ե՞րբ է «Քաղաքացիական պայմանագիրը» կանոնադրությունից հեռացրել «Արարատ լեռը»

«Ժողովուրդ» օրաթերթը հոկտեմբերի 29-ին հոդված է հրապարակել, որում նշում է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն (ՔՊ) իր կանոնադրությունից հեռացրել է «Արարատ լեռ» բառակապակցությունը։
«ՍիվիլՆեթ»-ի փաստերի ստուգման թիմը պարզել է, թե երբ է կանոնադրությունից հեռացվել «Արարատ լեռը», և արդյոք փոփոխված տարբերակը առկա է իրավաբանական անձնանց պետական ռեգիստրում։
Ըստ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում առկա տվյալների՝ հիմնադրվելուց ի վեր «Քաղաքացիական պայմանագիրը» ներկայացրել է նոր խմբագրությամբ երեք կանոնադրություն՝ 2015-ին, 2019-ին և 2022-ին։
2015-ին ՔՊ-ի հիմնադիր համաժողովի որոշմամբ ներկայացված կանոնադրության մեջ «Արարատ լեռը» հիշատակվում էր կուսակցության խորհրդանիշի բաժնում. նշվում էր խորհրդանիշ համարվող ձեռքսեղմման պատկերի ուրվագիծը նմանվում է Արարատ լեռան ուրվագծին։ 
2019-ին, երբ կուսակցությունը ներկայացրել էր նոր խմբագրությամբ կանոնադրություն, «Արարատ լեռը» դեռ հիշատակվում էր կուսակցության խորհրդանիշի բաժնում՝ նույն բովանդակությամբ։
Իրավաբանական անձանց պետական ռեգիստրում առկա փաստաթղթերից պարզ է դառնում, որ ՔՊ-ն 2022 թ. հոկտեմբերին ներկայացրել է նոր խմբագրությամբ կանոնադրություն, որի տեքստում արդեն իսկ բացակայում էր «Արարատ լեռ» ձևակերպումը, ձեռքսեղմում խորհրդանիշն այլ կերպ է բացատրվում։
Կանոնադրության այս տարբերակն է ներկայում տեղադրված կուսակցության պաշտոնական կայքում։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

«Թշնամուն ո՛չ պետք է թերագնահատել, ո՛չ էլ՝ գերագնահատել»․ Վարդան Ոսկանյան
7903:06
«Բայց ինչպե՞ս է ադրբեջանցի զինծառայողը հասել Շաքի, հայտնվել ՀՀ քաղաքացու տանը»․ Մհեր Կարագոզյան
9902:06
«ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի COP17 արծաթե հուշադրամը»․ Համբարձում Մաթևոսյան
8800:48
«Հոկտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը օդի ջերմաստիճանը կնվազի․ հորդորում ենք իրականացնել բերքահավաք»․ Լևոն Ազիզյան
10500:36
Կոնգոյում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է չորս հազարը
14700:24
Ֆրանսիայում դպրոցականների բողոքի ակցիաներն ընդլայնվում և սրվում են
217Երեկ, 23:48
«Արդյոք պատահական է այս դիպվածի և Սյունիքի ամենանեղ հատվածի համընկնումը». Գեղամ Օհանյան
100Երեկ, 22:54
«Սպասեցին մինչև ներխուժած խմբի մնացած երկու անդամները լքեն ՀՀ-ի տարածքը, ու ԱԱԾ-ն հայտարարեց, որ տենց բան չկա». Արթուր Դանիելյան
111Երեկ, 22:24